Երկրաշարժ Հայաստանում
11:14 / 09.02.2010

Հայաստանում այսօր՝ փետրվարի 9-ի գիշերը տեղի է ունեցել երկրաշարժ:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության փոխանցմամբ՝ փետրվարի 9-ի գիշերը Հայաստանի հյուսիսում՝ Աշոցք գյուղից 16 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ՝ 2,7 մագնիտուդով:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: