ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգությունն է հայտնել շարունակական գնաճի կապակցությամբ
Հայաստանի վարչապետ. Թուրքիայից հայերի արտաքսման մասին Էրդողանի հայտարարությունը հիշեցնում է մեզ Ցեղասպանությունը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող հայաստանյան ընկերությունների մասնաբաժինը ոլորտի շուկայի ընդհանուր հասույթում նվազել է 38 տոկոսով: Միաժամանակ, միջին հասույթը մեկ տեղական ընկերության համար աճել է շուրջ 25տոկոսով, իսկ արտասահմանյան մասնաճյուղերի համար` ընդամենը 9 տոկոսով: Այս մասին նշված է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Enterprise Incubator Foundation- EIF) «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը. Ծրագրային ապահովում եւ սպասարկում» վերլուծությունում։
Ըստ փորձագետների՝ 2009 թվականին Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը 130 միլիոն դոլար է կազմել, ինչը համապատասխանում է 27 տոկոս տարեկան աճին 1998-2009 թթ. ժամակաշրջանի համար: Այս ցուցանիշը կազմում է 2008թ. ՀՀ ՀՆԱ-ի (11.9 միլիարդ դոլար) 1.1 տոկոսը։ Ըստ հիմնադրամի փորձագետների՝ ՏՏ ոլորտի ՀՆԱ-ում նման բարձր մասնաբաժնի ցուցանիշ են գրանցում ՏՏ համաշխարհային առաջատարներ Հնդկաստանը եւ Գերմանիան։
2006-2009 թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է 24 տոկոս միջին տարեկան աճ: Ոլորտի մասնաբաժինը արտահանումների ընդհանուր ծավալում աճել է 2003 թվականին գրանցված 3.6 տոկոսից մինչև 5.6 տոկոս՝ 2009 թվականին։
Հայաստանի խոշորագույն 33 ընկերությունները (1 միլիոն ԱՄՆ դոլար և ավել շրջանառությամբ), որոնք կազմում են գործող ձեռնարկությունների ընդամենը 17 տոկոսը, ձևավորում են ոլորտի ընդհանուր հասույթի 60 տոկոսը: 2006 թվականի համեմատ այսօր գործում են ևս 13 ընկերություններ, որոնց հասույթը կազմում է 1 միլիոն դոլար եւ ավելի:
Փոքր ընկերությունների թիվը, որոնց հասույթն է 100.000 դոլարից պակաս, նույնպես աճել է 4 տոկոսով, չնայած, որ այս ընկերությունները չունեն զգալի ազդեցություն ոլորտի վրա:
21:35 / 17.03.2010
20:26 / 17.03.2010
20:11 / 17.03.2010
19:48 / 17.03.2010
19:29 / 17.03.2010
19:11 / 17.03.2010
19:01 / 17.03.2010
18:57 / 17.03.2010
18:46 / 17.03.2010
18:39 / 17.03.2010
18:36 / 17.03.2010
18:33 / 17.03.2010
18:25 / 17.03.2010
18:23 / 17.03.2010
18:15 / 17.03.2010