ԱՄՆ պետդեպարտամենտ. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը չի կարող արգելափակվել
ԵԱՀԿ Մինսկի խումբը կառուցողական է համարել Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները
«Ուսանողական խորհուրդների հետ կապված մենք ունենք մի քանի խնդիրներ: Առաջինը, որքանով որ ես եմ զգում, մենք խնդիր ունենք վերականգնելու ուսանողության շրջանակների ուսխորհուրդների նկատմամբ ունեցած վստահությունը»,- փետրվարի 5-ին բուհերի ուսխորհուրդների նախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Ուսանողական խորհուրդները ուսանողության ներկայացուցիչներն են բուհի կառավարման մարմիններում, սա պետք է միշտ հիշել, ձեր հիմքը ուսանողությունն է, ձեր հիմքը ռեկտորատը չէ, ձեր ապավենը եւ հենարանը նախարարը չէ, ձեզանից պահանջողը ուսանողությունն է»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը: ԿԳ նախարարը ուսանողներին հորդորել է ավելի ակտիվ ու նախաձեռնողական լինել նաեւ երեք ոլորտներում՝ եկեղեցի, բանակ եւ Լեռնային Ղարաբաղ:
«Հայ առաքելական եկեղեցու հետ իրականացվող միջոցառումներում ուսանողությունը պետք է վերադառնա դեպի եկեղեցի։ Ես նկատում եմ այդ տենդեցը, որ կա, որ ամեն անգամ եկեղեցական միջոցառումները ավելի երիտասարդանում են իրենց մասնակազմով, բայց ես ձեզ խնդրում եմ եկեղեցին ընկալել մի ինստիտուտ, որի հետ դուք պարտավոր եք աշխատել»:
Աշոտյանը հայտնել է նաեւ, որ բուհական համակարգը տարբեր միջոցառումների շրջանակներում այս տարի ավելի շատ է ուղեւորվելու Ղարաբաղ: Ինչ վերաբերվում է Հայոց բանակին, ապա ԿԳ նախարարը հավաստիացրել է. «Շատ հաճախ ասում են, որ բանակը ամենամեծ երիտասարդական ընկերությունն է, եւ այդպես էլ կա: Բանակում ծառայում են ձեր նախկին կամ ապագա գործընկերները: Բանակը նաեւ ձեր կարիքն ունի, ուսանողական միջոցառումների կարիքն ունի»:
12:45 / 18.03.2010
12:41 / 18.03.2010
12:20 / 18.03.2010
12:08 / 18.03.2010
12:03 / 18.03.2010
11:51 / 18.03.2010
11:32 / 18.03.2010
11:14 / 18.03.2010
11:08 / 18.03.2010
11:03 / 18.03.2010
11:02 / 18.03.2010
10:46 / 18.03.2010
09:25 / 18.03.2010
09:15 / 18.03.2010
07:50 / 18.03.2010