«Օդնոկլասնիկի»-ն մտադիր է անվճար երաժշտական ծառայություն ստեղծել
19:01 / 09.02.2010

«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը մտադիր է անվճար երաժշտական ծառայություն մատուցել իր օգտվողներին: Ինչպես գրում է «РБК daily»,-ն, «Օդնոկլասնիկի»-ն արդեն բանակցություններ է վարում մի շարք խոշոր ռուսաստանյան ընկերությունների, մասնավորապես EMI-ի հետ:

Ռուսաստանյան EMI/Gala Records-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Բալդինը թերթին հայտնել է, թե մշակվում է ծառայության կառուցվածքն ու հայեցակարգը: Առայժմ դեռ հայտնի է, որ խոսքը գնում է հոսքային աուդիոյի մասին, իսկ ծառայությունը գումար է վաստակելու գովազդի միջոցով:

Հիշեցնենք, որ Ռունետի բազմաթիվ սոցիալական ցանցեր իրենց հաճախորդներին երաժշտկանա ծառայություններ են մատուցում, հիմնականում խոսքը գնում է օգտվողների կողմից ներբեռնված տրեկների, կամ անկախ երաժիշտների օնլայն-շնորհանդեսների մասին: