Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու համար
Ներսես Երիցյանը` Գագիկ Ծառուկյանին. Դուք Ձեր նախարարներին գնահատական տվեք
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դրական է գնահատել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 9-ին Աբդուլա Գյուլին հղած ուղերձը:
Թուրքիայի արտգործնախարարը Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հիշյալ ուղերձի հետ։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է. «Այլ երկրի օդային տարածքով թռչելիս ընդունված է այդպիսի նամակներ ուղարկել։ Բոլոր երկրների ղեկավարներն էլ նման կերպ վարվում են։ Այս պարագայում պարոն Սարգսյանը իր դրական մեսիջն է հղել»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր ուղերձում նշել էր, թե «հայ եւ թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին»: «Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ իմաստազրկում է այն»,- նկատել էր Հայաստանի նախագահը:
11:40 / 16.03.2010
11:17 / 16.03.2010
14:15 / 15.03.2010
11:40 / 16.03.2010
11:31 / 16.03.2010
11:17 / 16.03.2010
11:09 / 16.03.2010
10:56 / 16.03.2010
10:46 / 16.03.2010
10:02 / 16.03.2010
21:29 / 15.03.2010
21:10 / 15.03.2010
21:04 / 15.03.2010
20:37 / 15.03.2010
19:57 / 15.03.2010
19:21 / 15.03.2010
19:15 / 15.03.2010
19:05 / 15.03.2010