Հայաստանի վարչապետին մրցանակ ու կոչում են տվել Վահան Տերյանի 125-ամյակի կապակցությամբ
20:42 / 09.02.2010

Թեքեյան մշակութային միության դահլիճում այսօր՝ փետրվարի 9-ին տեղի է ունեցել «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Վահան Թեքեյան» միության որոշմամբ վարչապետին շնորհվել է ադամանդակուռ «Արարատ» մրցանակ` հայ մշակույթի եւ գիտության զարգացմանը մեծ ուշադրություն եւ օժանդակություն տրամադրելու համար, իսկ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը Տիգրան Սարգսյանին է շնորհել «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ» կոչումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր շնորհակալական խոսքում ամփոփել է նշանակալի օրը` ի մի բերելով նաեւ Վահան Տերյանի 125-ամյակը, որ լրանում է այսօր, ինչպես նաեւ խոսել է պետական գործչի ցանկալի կերպարի մասին: