Rand Corporation. Թուրքիան կարող է զավթել Հյուսիսային Իրաքը
14:46 / 22.09.2009

Թուրքիան կզավթի Հյուսիսային Իրաքը։ Այս միտքը պատկանում է ԱՄՆ-ի վերլուծական Rand Corporation գործակալությանը։ Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet թերթը։

Rand Corporation-ը վերլուծական գործակալության պատրաստած զեկույցի համաձայն, Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումից հետո Թուրքիան կմտնի Հյուսիսային Իրաք եւ իր վերահսկողությունը կսահմանի տեղի քրդական իշխանությունների վրա։ Թուրքիան օգտագործելով PKK-ի դեմ պայքարելու նախաձեռնությունը՝ միաժամանակ ճնշում կգործադրի Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանիի վրա։

Rand Corporation-ը սառը պատերազմի տարիներին եղել է ԱՄՆ-ի արտաքին ռազմավարության ուղղորդողներից։