Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողության մասնակիցները հրաժարվեցին հայտարարություններից
23:47 / 10.10.2009

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը անցավ չափազանց լարված մթնոլորտում: Արդյունքում, տեւական ձգձգման եւ օպերատիվ խորհրդակցություններից հետո, նախանշված ժամանակից ուղիղ երեք ժամ անց Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներն ի վերջո դրեցին իրենց ստորագրությունները փաստաթղթերի տակ:

Արարողության մասնակիցները նաեւ հրաժարվեցին Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշելին Քալմի-Ռեյի կողմից հայտարարված ուղերձներից, որոնք էլ տարաձայնությունների պատճառ էին դարձել: Հայ դիվանագետների կարծիքով, հայկական կողմի համար դա էական նշանակություն չուներ, առավել եւս, որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ ուղերձով էր հանդես եկել:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ի թղթակիցը, Հայաստանի Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն երեւանյան ժամանակով ժամը 23.16-ին ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները՝ «Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» եւ «Երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը»: 23-21-ին փաստաթղթերի ստորագրման արարողությունն ավարտվեց:

Լուսանկարը ՝ Sebastien Bozon/Agence France-Presse