Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու համար
Ներսես Երիցյանը` Գագիկ Ծառուկյանին. Դուք Ձեր նախարարներին գնահատական տվեք
Հոկտեմբերի 21-22-ը Բաքվում կընթանա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների նիստը։ Նիստին իր մասնակցությունն արդեն հաստատել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։ Հոկտեմբերի 21-ին թուրքական ԱԳՆ ղեկավարը հայտարարությամբ հանդես կգա Ադրբեջանի խորհրդարանում։ Ըստ Թուրքիայի վարչապետի տեղակալ Ջամիլ Չիչեքի, Դավութօղլուի ելույթը հիմնականում կշոշափի հոկտեմբերի 10-ին ստորագրված երկու երկրների հարաբերությունների կարգավորման շուրջ հայ-թուրքական արձանագրությունների թեման։
Մինչդեռ, ինչպես նախօրեին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը, դեռեւս վաղ է խոսել Դավութօղլուի այցի ծրագրի մասին, քանի որ թուրքական կողմը առայժմ պաշտոնապես չի հաստատել, թե ինչ մակարդակով է ներկայացված լինելու ՍՏՀԿ անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների նիստում։ «Հրավերքներ են ուղարկվել կազմակերպության ԱԳՆ բոլոր ղեկավարներին։ Սակայն, թե ինչ մակարդակով նրանք կներկայանան, առայժմ հայտնի չէ»։
Ինչպես NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, հայկական պատվիրակության կազմն ու մակարդակը, որը մեկնելու է Բաքու, նույնպես առայժմ որոշված չէ։
11:40 / 16.03.2010
11:31 / 16.03.2010
11:17 / 16.03.2010
11:09 / 16.03.2010
10:56 / 16.03.2010
10:46 / 16.03.2010
10:02 / 16.03.2010
21:29 / 15.03.2010
21:10 / 15.03.2010
21:04 / 15.03.2010
20:37 / 15.03.2010
19:57 / 15.03.2010
19:21 / 15.03.2010
19:15 / 15.03.2010
19:05 / 15.03.2010