«Զաման». Թուրքական դիվանագիտությանը հարկավոր է սովորել գործ ունենալ «բարձր կրթվածության լուսնոտների» հետ
12:16 / 15.10.2009

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ամեն տեսակի քննարկումների ու կանխատեսումների առարկա են դարձել՝ շարունակելով այդպիսինը մնալ նաեւ Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների կողմից շվեյցարական Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրվելուց հետո։ Հերթական անգամ անդրադառնալով այդ խնդրին՝ վերլուծաբան Էմրե Ուսլուն ուշադրություն է դարձրել թուրք 4 քաղաքական գործիչների հեռուստաբանավեճին, որոնցից երկուսը լիբերալ են, իսկ մյուսները՝ ազգայնական։

Ազգայնականները պնդում էին, որ արձանագրություններն իրենցից թուրքական դիվանագիտության ձախողում են ներկայացնում՝ որպես փաստարկներից մեկը ներկայացնելով ինքնին ստորագրման արարողությունը։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից արձանագրությունների ստորագրման պահը հավերժացրած լուսանկարները պարզորոշ ցույց են տալիս նրանց կողքին կանգնած Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Դա միայն մեկ բան է նշանակում. փաստաթղթերը ստորագրվել են գերտերությունների ճնշմամբ։ Հետեւաբար, դրանց բովանդակությունը չի համապատասխանում Թուրքիայի ազգային շահերին,- ազգայնականների դիրքորոշումը մեջ է բերել Ուսլուն՝ «Զաման»-ի էջերում։

Այնուհետեւ հոդվածագիրը գրում է, որ «նման կարծիքներ ենք լսում շատ ազգայնականներից եւ տպավորություն է ստեղծվում, թե չնայած այն բանին, որ Թուրքիայի ԱԳՆ մեծ աշխատանք է կատարել , այն, այնուամենայնիվ, չի կարողացել գլուխ հանել ներքաղաքական իրավիճակից՝ չկարողանալով դիվանագիտական քայլեր կատարել թուրք հասարակության որոշակի դիրքորոշումների նկատմամբ։ Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին արձանագրությունների ստորագրման արարողությանը հրավիրելը թուրք դիվանագետների նախաձեռնությունն էր, որոնք այդ քայլով նպատակ էին հետապնդում այդ հարցին կցել նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը։ Համապատասխանաբար, Հայաստանն ի սկզբանե դեմ էր դրան։ Այնուամենայնիվ, դա թուրքական դիվանագիտության հաջողությունն էր, որին հարկավոր է սովորել գործ ունենալ լուսնորդների ու ազգայնականների՝ ներառյալ եւ բարձր կրթվածության լուսնորդների հետ, որոնք չունեն համապատասխան ունակություններ, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում Թուրքիայի արտաքին քաղաքականությունում։

Երկրորդ փաստարկը, որին դիմում էին ազգայնականները, հետեւյալն է. իսկ ինչ կլինի, եթե միջազգային հանրությունը սկսի միակողմանի ճմշում գործադրել Թուրքիայի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի կապակցությամբ, եւ ստիպի վավերացնել արձանագրությունները։ Կա նաեւ Հյուսիսային Կիպրոսի խնդիրը, որի կապակցությամբ նույնպես ճնշում է գործադրվում Թուրքիայի վրա։ Սակայն թուրքական դիվանագիտությունը բավականաչափ իրավասու չէ, որպեսզի իր հասարակությանը բացատրի, որ Լեռնային Ղարաբաղն ու Կիպրոսը՝ դրանք երկու տարբեր խնդիրներ են։

Այն հարցում, ինչ վերաբերում է Կիպրոսի խնդրին, Թուրքիան միջազգային հանրության կողմից համարվում է ագրեսոր։ Սակայն համանման կարգավիճակ ունի նաեւ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ։ Այսպիսով, եթե միջազգային հանրությունը որոշի մեզ մեղադրել ագրեսիայում, ապա մենք կարող ենք անել պատասխան քայլը՝ ասելով, որ ագրեսոր է Հայաստանը, որը ուժով „զավթել է“ օտար հողերը։ Այսպիսով, մենք առաջնահերթ սպասում ենք այն բանին, որ Հայաստանը կհամագործակցի Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։

Երկրորդ փաստարկի առնչությամբ կարող են ասել, որ այկական Սփյուռքը կփորձի օգտագործել իր ազգեցությունը եւ դրդել գերտերություններին ճնշում գործադրել Թուրքիայի վրա եւ ստիպել նրան վավերացնել փաստաթղթերն առանց նախապայմանների։ Սակայն իրականում նման խնդիր գոյություն չունի, քանի որ հայկական Սփյուռքն ինքն է հակադրվում այդ արձանագրությունների կյանքի կոչմանը։ Հայերը սպանում էին Ադրբեջանի քաղաքացիներին, երբ „զավթում էին“ ադրբեջանական հողերը։ Այդ պատճառով հայկական Սփյուռքի մոտ դիտվում է Լեռնային Ղարաբաղի հարցից խուսափելու միտում։ Ամեն դեպքում, եզրակացությունը մեկն է. չնայած բացթողումներին ու թերություններին, թուրքական դիվանագիտությունը գործել է հաջող կերպով, արձանագրությունները մեծ առավելություններ են տալիս Թուրքիային ու Ադրբեջանին, եւ Թուրքիան պետք է ճնշում գործադրի ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, քանզի որքան շուտ լուծվի այդ հարցը, այնքան մեծ շահաբաժին Թուրքիան կկարողանա ստանալ արձանագրություններին։ Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծուն չստանա մոտ ժամանակներս, ապա մեծ գլխացավանքի կվերածվի Թուրքիայի համար»։