Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քննարկվելու է մեկ շաբաթից
Բաքուն դրական է գնահատում Երեւանի կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունումը
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ամենաշքեղ ռեստորաններից մեկում՝ «Օջախում» տեղի կունենա Էմմայի եւ Արգամի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանի դստեր եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու հարսանիքը։
Ինչպես տեղեկացնում են NEWS.am-ի աղբյուրները, հարսանիքը խոստանում է աննախադեպ լինել։ Անվանի ծնողները միայն 85 հազար դոլար ծախսել են սրահի ձեւավորման եւ նմանատիպ այլ բաների վրա։ Իդեպ, հարսանիքի դիզայնով կզբաղվի «Մոնամի» ծաղկի սրահը։ Հարսանյաց սրահը նախապես պատվիրվել է դեռ հոկտեմբերի 5-ից, որպեսզի այն մինչ հարսանիքը ըստ արժանվույն պատրաստ լինի։
Հյուրերին կզվարճացնեն հայտնի էստրադային կատարողներ Ալլա Պուգաչովան, Լյուբով Ուսպենսկայան, ասում են նույնիսկ Ադրիանո Չելենտանոն չի մերժի մի քանի երգ կատարել հայ բարձրաշխարհիկների համար։
Իրենց պարով երկրորդ անգամ հայ վերնախավին կզարմացնեն բրազիլացի պարուհիները (նրանք հրավիրված էին նաեւ Ծառուկյանի մյուս դստեր՝ Ռոզայի հարսանիքին)։ Իսկ հարսանիքը կվարեն միանգամից վեց հոգի, նրանց թվում՝ Հրանտ Թոխատյանը եւ Աշոտ Ղազարյանը։
Հրավիրվածների թիվը 700 հոգի է, այդ թվում Բելառուսի խորհրդարանի նախագահը եւ այդ երկրի Սահմանադրական դատարանի նախագահը։
Նորապսակների կնքահայրը կլինի ռուսաստանցի խոշոր ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրը։ Ասում են, որ հարսանիքին ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ։
Հյուրերին սպասարկելու են միանգամից 100 մատուցողներ։ Մենյուն բաղկացած է լինելու չորս տաք ուտեստներից. խորովածը մատուցելու են բրազիլացի պարուհիները, հետո մատուցվելու է երկու տեսակ ձուկ, իսկ վերջում ջայլամի մսից խորոված։ Հատուկ այդ արարողության համար տարբեր երկրներից էկզոտիկ մրգեր են բերվել։ Իսկ հրավառությունն ընդհանրապես կզարմացնի հասարակությանը, քանի որ ամեն զարկի հետ երկնքում կհայտնվեն նորապսակների անունները։
Պսակադրության արարողությունը տեղի կունենա Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։ Նշենք, որ երկնագույն հրավիրատոմսերը զարդարված են «Սվարովսկի» քարերով. Հրավիրատոմսերից մեկը NEWS.am-ի թղթակիցը տեսել է մի պատգամավորի մոտ։
20:07 / 19.03.2010
20:05 / 19.03.2010
20:03 / 19.03.2010
19:48 / 19.03.2010
18:47 / 19.03.2010
18:28 / 19.03.2010
18:24 / 19.03.2010
18:06 / 19.03.2010
18:04 / 19.03.2010
17:58 / 19.03.2010
17:56 / 19.03.2010
17:54 / 19.03.2010
17:52 / 19.03.2010
17:40 / 19.03.2010
17:26 / 19.03.2010