
Ֆրանսիական Le Figaro թերթը հոկտեմբերի 7-ին թուրքական էներգետիկ ուղիների վերաբերյալ իր հոդվածում տեղադրել է նաեւ տարածաշրջանի քարտեզը, որը կազմվել է ԱՄՆ կառավարության էներգետիկայի դեպարտամենտի եւ ԿՀՎ-ի կողմից: Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները քարտեզում ներկայացված են Սեւրի պայմանագրի համաձայն:
Հիշեցնենք, որ Սեւրի պայմանագիրը ստորագրվել է 1920 թվականին Ֆրանսիայի Սեւր քաղաքում` մի կողմից Անտանտի եւ նրան միացած երկրների կողմից (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբերի, խորվաթների, սլովենացիների թագավորություն, Հիջազ, Չեխոսլովակիա եւ Հայաստան), մյուս կողմից` սուլթանական Թուրքիայի կողմից: Պայմանագիրը ստորագելու պահին Թուրքիայի մեծ մասը արդեն զբաղեցված էր գերտերությունների զորքերով: Սեւրի դաշնագրով, Թուրքիան կորցնում էր վերահսկողությունը մի շարք տարածքների նկատմամբ, մասնավորապես՝ Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին` Վան, Բիթլիս, Էրզրում ու Տրապիզոն վիլայեթների սահմանները գծելու իրավասության առումով, որի արդյունքում Հայաստանը մուտք էր ունենում դեպի Սեւ ծով:
22:16 / 18.03.2010
20:30 / 18.03.2010
20:13 / 18.03.2010
20:07 / 18.03.2010
20:01 / 18.03.2010
19:54 / 18.03.2010
19:42 / 18.03.2010
19:28 / 18.03.2010
19:23 / 18.03.2010
19:20 / 18.03.2010
19:18 / 18.03.2010
19:15 / 18.03.2010
19:14 / 18.03.2010
19:06 / 18.03.2010
19:02 / 18.03.2010