Փոխատեղում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում
Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ չի կողմոնորշվել՝ ինչպես մեկնաբանի Բեռնար Ֆասիեի արտահայտությունները
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը (ANCA) ողջունել է Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջորջ Ռադանովիչի եւ Ադամ Շիֆի դիրքորոշումը, որը վերջերս ԱՄՆ Սենատի քննարկմանն է ներկայացվել սենատորներ Բոբ Մենենդեսի եւ Ջոն Ինսայնի կողմից, որն իր բովանդակությամբ նման է ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քննարկմանը ներկայացված բանաձեւին։
Այսօր արված կոնգրեսականների համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք ողջունում ենք Սենատի մեր գործընկերների դիրքորոշումը, որոնք ողջամտություն են ցուցաբերել եւ կենսական կարեւորություն ունեցող այդ բանաձեւը ներկայացրել Սենատի քննարկմանը։ Փաստերն ինքնին խոսուն են, եւ ոչ մի կասկած չկա, որ Օսմանյան կայսրության կառավարության դրեթե մեկդարյա վաղեմության գործողությունները հանգեցրել են մեկուկես միլիոն հայերի հետեւողական ոչնչացմանը։ ԱՄՆ-ը բարոյական պարտավորություն ունի ճանաչելու Ցեղասպանության նողկալի փաստը եւ մարդու իրավունքների ոտնահարումները։
Առանց այդ ճանաչման մենք դատապարտված ենք անցյալի բարբարոսությունների կրկնմանը։ Մենք հույս ունենք համատեղ աշխատել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վրա Կոնգրեսի ու Սենատի մեր գործընկերների, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հետ»։
Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին երաշխավորել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը համապատասխան ըմբռնում ցուցաբերի մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ ցեղասպանությանը վերաբերող հարցերի նկատմամբ։
«Մենք միանում ենք կոնգրեսականներ Շիֆին ու Ռադանովիչին՝ ողջունելով Բոբ Մենենդեսի ու Ջոն Ինսայնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը ԱՄՆ Սենատի քննարկմանը ներկայացնելու փաստը՝ հուսալով, որ ապագայում կարող ենք օրենսդիրների հետ աշխատել Կոնգրեսի երկու պալատներում»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը։
16:58 / 13.03.2010
15:02 / 13.03.2010
14:25 / 13.03.2010
19:42 / 13.03.2010
18:20 / 13.03.2010
18:15 / 13.03.2010
18:13 / 13.03.2010
17:55 / 13.03.2010
17:40 / 13.03.2010
17:36 / 13.03.2010
17:30 / 13.03.2010
16:58 / 13.03.2010
16:51 / 13.03.2010
16:49 / 13.03.2010
16:45 / 13.03.2010
16:41 / 13.03.2010
16:03 / 13.03.2010
15:52 / 13.03.2010