Փոխատեղում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում
Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ չի կողմոնորշվել՝ ինչպես մեկնաբանի Բեռնար Ֆասիեի արտահայտությունները
Այսօր, հոկտեմբերի 27-ին Բաքու է ժամանում թուրք 8 պատգամավորներից բաղկացած խորհրդարանական պատվիրակությունը։ Ինչպես հաղորդում է CNN-Turk-ը, պատվիրակությունը ղեկավարում է արտաքին կարպերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը։
Թուրք օրենսդիրներն իրենց հանդիպումները սկսելու են հոկտեմբերի 28-ից: Սրանով, թուրքերը փորձելու են հարթել թուրք-ադրբեջանական լարվածությունը, որն առաջ է եկել հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու հետ կապված:
Եռօրյա այցի ընթացքում սպասվում է պատգամավորների հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի, միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հարցերով կոմիտեի անդամների հետ։
Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարդացում» կուսակցության ներկայացուցիչներից բացի, պատվիրակության կազմում են նաեւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական ու Ազգայնական շարժում կուսակցությունների անդամները։
Հոկտեմբերի 28-ին` Թուրքիայի Հանրապետության տոնի կապակցությամբ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը կազմակերպելու է հանդիսավոր միջոցառում, որին հրավիրված են Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ։
19:42 / 13.03.2010
18:20 / 13.03.2010
18:15 / 13.03.2010
18:13 / 13.03.2010
17:55 / 13.03.2010
17:40 / 13.03.2010
17:36 / 13.03.2010
17:30 / 13.03.2010
16:58 / 13.03.2010
16:51 / 13.03.2010
16:49 / 13.03.2010
16:45 / 13.03.2010
16:41 / 13.03.2010
16:03 / 13.03.2010
15:52 / 13.03.2010