Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիր կգործի
Նախընտրական ֆալշստարտ Հայաստանում կամ ինչ-որ մեկի նյարդերը տեղի տվեցին
Լրագրողների դեմ հետապնդումներն եւ ԶԼՄ-ների նկատմամբ ուղիղ վերահսկողությունը Հայաստանում ուժգնացել է 2008թ. փետրվարից՝ տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին ասված է ԵԽԽՎ՝ Հայաստանի ԶԼՄ-ների ազատության մասին զեկույցում, որ հրապարկված է Վեհաժողովի պաշտոնական վեբ-կայքում: «Մի քանի լրագրողներ, այդ թվում եւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վնասվածքներ են ստացել իրավապահ մարմինների ներկայացուցիչների՝ ընտրություններից հետո կայացած բողոքի ակցիաների վրա կատարած հարձակումների արդյունքում»,- ասված է զեկույցում:
Փաստաթղթում նաեւ ներկայացված է «Հայկական ժամանակի» լրագրող Լուսինե Բարսեղյանի վրա Երեւանի ընտրատեղամասերից մեկում կատարված հարձակումը, ընդ որում՝ նշվում է, որ միջադեպը ուշադրության է արժանացել Լրագրողների պաշտպանության կոմիտեի (Committee to Protect Journalists, CPJ) կողմից:
Երեք շաբաթների ընթացքում, երբ երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել, արգելված էր բոլոր անկախ լրատվամիջոցների գործունեությունը, ասված է փաստաթղթում:
2008թ. իրադարձությունների արդյունքում տուժած լրագրողների շարքում նշվում են նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Հրաչ Մելքումյանի, «Հետք» ինտերնետային պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի անունները:
Հարկ է նշել, որ փաստաթղթում առանձնակի ուշադրություն է դարձվել «Armenia Today» լրատվական գործակալության խմբագիր Արգիշտի Կիվիրյանի վրա կատարված հարձակմանը: «Հարձակումը կատարվել է Երեւանում՝ նրա տան մոտ: նա հոսպիտալացվել է ծանր ֆիզիկական վնասվածքներով: Լրագրողը դաժան ծեծի էր ենթարկվել, գլխին եւ ոտքերին հարվածներ էին հասցվել փայտե մահակներով, ինչից հետո հարձակվողներից մեկը կրակել էր հրազենից, բայց գնդակը Կիվիրյանին չէր դիպել: Լրագրողի գործընկերները պնդում են, որ հարձակումը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ»:
19:38 / 16.03.2010
19:35 / 16.03.2010
19:24 / 16.03.2010
19:20 / 16.03.2010
19:18 / 16.03.2010
19:08 / 16.03.2010
19:01 / 16.03.2010
18:51 / 16.03.2010
18:45 / 16.03.2010
18:42 / 16.03.2010
18:40 / 16.03.2010
18:35 / 16.03.2010
18:32 / 16.03.2010
18:23 / 16.03.2010
18:19 / 16.03.2010