
«Դժվար է բացատրել որոշ անձանց այն դիրքորոշումը, որոնք որոշել են մոռացության մատնել հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը»,- գրում է արգենտինահայ համայնքի Diario Armenia պարբերականի վերլուծաբան Խուան Գաբրիել Թոքատլյանը։ Նա նշում է, որ այն, ինչ կատարվում է այսօր, սովորական բան չէ,ա եւ 1915-1923 թվականին թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ունեցած դիրքորոշումը արժանի է հատուկ վերլուծության"։
«Առանձնացնենք երկու՝ բացասական եւ դրական, պատճառներ։ Բացասականը հին պատմություն ունեցող ժողովրդի ինտելեկտուալ անկումն է, իրական քաղաքականության եւ նոր տրավմատիկ փորձի հնարավոր մոտիկությունը զգացող կոնյուկտուրային տրամաբանությունը։ Դրականն այն է, որ ողբերգությունը հաղթահարելու եւ ժողովուրդների իրական հաշտեցմանը հանգելու առողջ ցանկություն կա ։ Վերոնշյալ երկու եզրակացություններն էլ կարող են նպաստել պատմական փաստերի մոռացությանը։
Սա ոչ սովորական իրավիճակ է, որից կարելի է քաղել կարեւոր դասեր։ Շվեյցարիայի միջնորդությամբ երկու տարի տակտիկական եւ զուսպ բանակցություներից հետո ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող երկու արձանագրություններ։ Նրանցից առաջինը, որը դիվանագիտական հարաբերություններ սկսլու մասին է, կարելի է կատարելագործել եւ օգտագործել։ Անկասկած վաղ, թե ուշ երկու պետություններն էլ պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները։ Երկրորդ արձանագրությունը , որը պատմական փաստեր ուսումնասիրող միջկառավարական ենթահանձնաժողով ստեղծելու մասին է , անհասկանալի է եւ անընդունելի։ Միակ պատմական հարթությունը, որը կարելի է ուսումնասիրել, դա բոլորի համար անհերքելի Ցեղասպանության փաստն է։ Իսկ այդ արձանագրությունով քննարկման է դրվում Հայոց ցեղասպանության փաստի ճշմարտացիությունը։ Սա համարժեք է նրան, որ կարող է կասկածի տակ դրվել, օրինակ՝ հրեաների հոլոքոստը։ Իսկ դա արդեն մեծ հետընթաց է հայկական հարցի համար։ Այս քայլը ոչ թե ամոքում է վերքերը, այլ ընդհակառակը։ Հարց է առաջանում. դեռեւս պե՞տք են արտասահմանցի դիվանագետների, բժիշկների, կրոնական գործիչներ եւ այլ ուսումնասիրողների հավաքած բազմաթիվ փաստերը, լուսանկարներ եւ փաստագրական կադրերը։ Նրանք ներկայացված են եղել ողջ աշխարհում, սակայն արեւմուտքը դեռ համապատասխան արձագանք չի տվել։
Այս հարցում հայկական Սփյուռքը միշտ էլ եղել է Հայաստանի իշխանությունների կողքին։ Ցեղասպանության հարցը միշտ էլ առավել շատ եղել է հասարակական, քան պետական երեւույթ։ Եվ միշտ էլ պարզ է եղել, որ Ցեղասպանության հարցի պաշտպանումը անմիջականորեն կապված է եղել Հայաստանի ճակատագրի հետ։ Այդ պատճառով հայ-թուրքական արձանագրություններից երկրորդը ամոթալի անհեթեթություն է։ Քիչ չէ, որ Թուրքիան չի ճանաչում ցեղասպանության հարցը, Հայաստանի իշխանություններն էլ իրենց գործողություններով կասկածի տակ են դնում այդ փաստը»,- գրում է Խուան Գաբրիել Թոքատլյանը։
13:47 / 19.03.2010
12:37 / 19.03.2010
11:44 / 19.03.2010
14:13 / 19.03.2010
14:10 / 19.03.2010
14:00 / 19.03.2010
13:47 / 19.03.2010
13:26 / 19.03.2010
13:26 / 19.03.2010
13:18 / 19.03.2010
12:37 / 19.03.2010
12:34 / 19.03.2010
12:23 / 19.03.2010
12:12 / 19.03.2010
11:56 / 19.03.2010
11:51 / 19.03.2010
11:44 / 19.03.2010
11:41 / 19.03.2010