ԱՄՆ պետդեպարտամենտը շատ խիստ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանություններին
Շվեդիայի խորհրդարանում Ցեղասապանության օրինագծի ընդունման որոշիչ քվեի հեղինակը քուրդ է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Քուվեյթ կատարած այցելությունը կարող է լավ ազդակ լինել արաբական աշխարհի երկրների հետ հարաբերությունների լավացման և զարգացման ուղղությամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց արաբագետ, արևելագետ Արաքս Փաշայանը՝ նշելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը պետք է լինի արաբական երկրների հետ հարաբերությունների առավել խորացումն ու սերտացումը։ Ըստ փորձագետի՝ նախագահ Ս.Սարգսյանի այցելությունը Քուվեյթ աննախադեպ է։ «Հայաստանի նախկին նախագահներից միայն Ռ. Քոչարյանն է այցելել Պարսից ծոցի տարածաշրջան, սակայն նախագահ Սարգսյանը Հայաստանի առաջին նախագահն է, որ այցելում է Քուվեյթ»,-ասաց Ա. Փաշայանը՝ ավելացնելով, որ Քուվեյթը հսկայական նավթային պաշարներով պետություն է, որը մեծ ազդեցություն ունի Արաբական երկրների լիգայում և Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում։
Ըստ նրա՝ Իսլամական կոնֆերանսի կազմակերպության դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ դրական չէ, ինչը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հարցով, և սա լավ հնարավորություն է նաև ազդելու այդ կազմակերպության դիրքորոշման վրա։
Քուվեյթը արաբական երկրների շարքում մեծ ազդեցություն ունեցող երկիր է համարվում, և նախագահի մակարդակով այցելությունը այս պետություն հնարավոր է նաև արաբական այլ երկրների հետ հարաբերությունների լավացման ազդակ հանդիսանա։ Արաբագետի խոսքով՝ Հայաստանը և Քուվեյթը կարող են քաղաքական, տնտեսական և գիտամշակութային կապեր զարգացնել։ «Արաբական աշխարհում հայերը վաղուց լավ հայտնի են, և մեր ժողովրդի նկատմամբ արաբները հարգանք են տածում», — նշեց Ա.Փաշայանը՝ ավելացնելով, որ Քուվեյթում կա 8 հազար անդամից բաղկացած հայ համայնք, որն ունի եկեղեցի և ազգային դպրոց։
12:45 / 12.03.2010
12:33 / 12.03.2010
11:11 / 12.03.2010
14:14 / 12.03.2010
14:03 / 12.03.2010
13:58 / 12.03.2010
13:56 / 12.03.2010
13:36 / 12.03.2010
13:19 / 12.03.2010
13:15 / 12.03.2010
13:12 / 12.03.2010
12:45 / 12.03.2010
12:42 / 12.03.2010
12:33 / 12.03.2010
12:02 / 12.03.2010
11:50 / 12.03.2010
11:14 / 12.03.2010
11:11 / 12.03.2010