
Հանրապետական եւ հայտնի մեդիամագնատ Մայքլ Բլումբերգը երրորդ անգամ ԱՄՆ գործարար մայրաքաղաք Նյու Յորքի քաղաքապետ է վերընտրվել։
Բլումբերգը, ով աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում է, հավաքել է 51 տոկոս ձայն։ Նրա գլխավոր մրցակիցը եղել է դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ուիլյամ Թոմսոնը, ով քաղաքի ֆինանսական վերահսկիչն է եւ հավաքել է նյույորքցիների ձայների 46.2 տոկոսը, հայտնում է Reuters գործակալությունը։
Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը Բլումբերգը զբաղեցնում է 2001թ.-ից։ Այն ժամանակ նա առաջադրվել էր Հանրապետական կուսակցության կողմից եւ նախընտրական քարոզարշավի վրա սեփական գրպանից ծախսել էր 73 մլն դոլար։ Երրորդ անգամ վերընտրվելու նախընրական քարոզարշավը նրա վրա ավելի քան 100 մլն դոլար նստեց։
Բլումբերգի այս անգամվա հաղթանակն այնքան համոզիչ չեղավ, ինչպես կանխատեսում էին վերլուծաբանները։ Ներկայումս քաղաքապետի կարողությունը գնահատվում է 16 մլրդ դոլար. նա Bloomberg տեղեկատվական գործակալության սեփականատերն է։
20:52 / 12.03.2010
20:38 / 12.03.2010
20:32 / 12.03.2010
20:17 / 12.03.2010
20:14 / 12.03.2010
20:07 / 12.03.2010
19:58 / 12.03.2010
19:51 / 12.03.2010
19:35 / 12.03.2010
19:18 / 12.03.2010
19:00 / 12.03.2010
18:54 / 12.03.2010
18:53 / 12.03.2010
18:48 / 12.03.2010
18:15 / 12.03.2010