Բաքվում Իրանի դեսպան. Մեր երկիրը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ
ՍԴՀԿ ներկայացուցիչ. Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի ուսերին է
Հայ-թուրքական հարաբերությունների օրինաչափ կարգավորման գործընթացին Ռուսաստանի դրական վերաբերմունքի վկայությունը Ցյուրիխում երկու երկրների միջեւ արձանագրությունների ստորագրմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունն է: Այդ մասին «Республика Армения» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ ընդգծելով, որ Մոսկվան սրտանց ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դրական զարգացումները:
«Ե՜ւ Հայաստանը, ե՜ւ Թուրքիան մեզ բարեկամ երկրներ են, այդ պատճառով էլ շահագրգռված ենք նրանց միջեւ բարիդրացիության մթնոլորտի ստեղծմամբ»,- հայտարարել է Կարասինը, որի կարծիքով հարաբերությունների կարգավորումը կարող է օբյեկտիվորեն նպաստել Հարավային Կովկասում լարվածության նվազմանը, խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Բացի այդ, նրա խոսքով, հայ-թուրքական կապերի առողջացումը կհանգեցնի երկկողմ տնտեսական կապերի լավացման, ինչն էլ իր հերթին դրականորեն կազդի երկու երկրների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:
«Ընդ որում, հայ-թուրքական պայմանավորվածություններից որեւէ մեկը չի կարող մեկնաբանվել որպես երրորդ կողմին վնասող»,- ընդգծել է փոխնախարարը:
Արձանագրությունների ստորագրումը Կարասինը համարում է հայ եւ թուրք գործընկերների՝ դժվարին հարցերի լուծման ուղղությամբ նպատակամղված եւ իրատեսական համատեղ աշխատանքի արդյունք, որը հաստատում է երկու երկրների վստահ դիրքորոշումը՝ գործը հանգեցնել բարիդրացիական հարաբերությունների հաստատման:
Ռուսաստանը, իր հերթին, պատրաստ է աջակցել կարգավորման գործընթացին՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության ծրագրերի հետագա իրացման միջոցով. «Առաջին հերթին, դա վերաբերում է էներգետիկ եւ տրանսպորտային-հեռահաղորդակցության ոլորտներին: Ռուսաստանյան „Ինտեր ՌԱՕ-ԵԷՍ“ ընկերությունը, որը ձեռնարկություններ ունի Հայաստանում, մասնակցում է Թուրքիային էներգիա առաքելու գործում: „Ռուսական երկաթուղին“ պատրաստ է ապահովել երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցությունը՝ Դողուկափի-Ախուրյան սահմանային անցման միջոցով»,- հայտնել է փոխնախարարը՝ հավելելով, թե կան եւ այլ հեռանկարային ծրագրեր, որոնց իրականացումը իրական դրական օգուտ կտա հայ եւ թուրք բնակչությանը:
14:58 / 16.03.2010
14:11 / 16.03.2010
13:56 / 16.03.2010
16:24 / 16.03.2010
16:22 / 16.03.2010
15:53 / 16.03.2010
15:45 / 16.03.2010
15:35 / 16.03.2010
15:13 / 16.03.2010
15:02 / 16.03.2010
14:58 / 16.03.2010
14:53 / 16.03.2010
14:48 / 16.03.2010
14:41 / 16.03.2010
14:27 / 16.03.2010
14:24 / 16.03.2010
14:23 / 16.03.2010
14:20 / 16.03.2010