Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիր կգործի
Նախընտրական ֆալշստարտ Հայաստանում կամ ինչ-որ մեկի նյարդերը տեղի տվեցին
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ «Վերին Լարս» անցակետի բացումը տնտեսապես ձեռնտու է երկու կողմերի համար եւ որեւէ սպառնալիք չի հարուցում, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքերով, ներկայումս այդ հարցում անմիջական բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ, իսկ հարցերը քննարկվում են Հայաստանի միջոցով:
«Վրացական կողմը խոսում է Հայաստանի՝ որպես միջնորդի հետ, իսկ Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ: Մեկ հանդիպում է եղել, որը վերաբերել է զուտ տեխնիկական ասպեկտներին»,- Վաշաձեի խոսքերն է մեջբերել GHN:
Նախարարը նկատել է, թե այս փուլում կողմերից որեւէ մեկը հստակ պայմաններ չի դնում, նաեւ որեւէ պայմանավորվածություն չկա համաձայնագրի վերաբերյալ:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի բացման հարցը: Հիշեցնենք, որ «Վերին Լարս»-ով հաղորդակցությունը չի գործում 2006թ. հուլիսից: Ռուսական կողմը որպես սահմանի փակման պաշտոնական պատճառ է նշել անցակետի վերանորոգման անհրաժեշտությունը եւ ժամանակակից տեսքի բերելը: տարանցիկ ուղին փակվել է նաեւ Հայաստանի համար:
Մայիսին Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե Մոսկվան պատրաստակամություն է հատնել բացել անցակետը, սակայն որեւէ կոնկրետ քայլ այդ ուղղությամբ չի կատարվել:
17:40 / 16.03.2010
11:36 / 16.03.2010
15:48 / 15.03.2010
19:38 / 16.03.2010
19:35 / 16.03.2010
19:24 / 16.03.2010
19:20 / 16.03.2010
19:18 / 16.03.2010
19:08 / 16.03.2010
19:01 / 16.03.2010
18:51 / 16.03.2010
18:45 / 16.03.2010
18:42 / 16.03.2010
18:40 / 16.03.2010
18:35 / 16.03.2010
18:32 / 16.03.2010
18:23 / 16.03.2010
18:19 / 16.03.2010