Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քննարկվելու է մեկ շաբաթից
Բաքուն դրական է գնահատում Երեւանի կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունումը
Վերջերս ճանաչված թուրք պատմաբան, սոցիոլոգ եւ հրապարակախոս Թաներ Աքչամը, որն առաջիններից է մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանույան փաստը, դասախոսություն է կարդացել Ֆիալդեֆիայի La Salle University-ում, գրում է ամերիկահայերի «Asbarez» թերթը:
Հանդես գալով «Diplomat-in-Residence» (DRP) ծրագրի շրջանակներում՝ Թաներ Աքչամը խոսել է Ցեղասպանության պատմական պատճառների եւ նախադրյալների մասին՝ ընդգծելով, որ երիտթուրքերի անհանգստությունը հայերի անկախության նկատմամբ եւ քրիստոնյա փոքրամասնություններին պաշտպանելու նպատակով օտար տերությունների կողմից ինտերվենցիայի վտանգը հանգեցրին հայոց ցեղասպանության իրագործմանը եւ երիտթուրքերի ձեռքով այդ քրստոնյա փոքրամասնությունների ոչնչացմանը: Գիտնականը նշել է նաեւ, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ժխտումը Թուրքական Հանրապետության հիմնադիրների շնորհքն է։
«Diplomat-in-Residence» (DRP) ծրագրի տնօրեն կրտսեր-պրոֆեսոր Կոռնելիա Ցակիրիդուն ասել է, թե «դոկտոր Աքչամին՝ այդ հարցում մասնագիտացած հայտնի պատմաբանին, հրավիրելը նպատակ է հետապնդել ուսանողներին ցուցադրել Օսմանյան կայսրությունում կատարվածի պատմական ապացույցները: Դոկտոր Աքչամը իր փորձագիտական եզրակացությունը ներկայացնում է մի շարք գրքերում: Այդ ամենը՝ իր թուրքական ծագման հետ արդյունք դարձան Թուրքիայում նրա ոչ ժողովրդական դառնալու համար, որտեղ, ինչպես հայտնի է, „ցեղասպանություն“ բառն օգտագործած մարդը քրեական պատասխանատվության է ենթարկվում, քանի որ դա համարվում է թուրքական ինքնագիտակցությանը հասցված վիրավորանք»:
Նշենք որ դոկտոր Թաներ Աքչամը 1978թ.-ից ապրում է Գերմանիայում: 1974թ. նա ձերբակալվել էր թուրքական զորքերի՝ Կիպրոս ներխուժման դեմ բողոքելու համար: Դրանից հետո նա կրկին ու կրկին հետապնդումների է ենթարկվել երկրի իշխանությունների կողմից, իսկ 1977թ. կարողացել է փախչել Անկարայի կենտրոնական բանտից եւ հասնելով Գերմանիա՝ փախստականի կարգավիճակ է ստացել:
1990թ. նա խորքային հետազոտություններ է սկսել թուրքական ազգայնականության եւ Հայոց ցեղասպանության թեմաներով՝ դառնալով 11 գրքերի եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ: Աքչամի առաջին գիրքը՝ «Հայկական հարցն ու թուրքական ազգային ինքնագիտակցությունը» լույս է տեսել 1992թ.-ին: Երկու տարի անց՝ Ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ, որ կայացավ Երեւանում, Աքչամի ելույթը դարձավ թուրք գիտանականի կողմից Հայոց ցեղասպանության փաստի առաջին հրապարակային ճանաչումը:
20:05 / 19.03.2010
17:26 / 19.03.2010
16:58 / 19.03.2010
20:07 / 19.03.2010
20:05 / 19.03.2010
20:03 / 19.03.2010
19:48 / 19.03.2010
18:47 / 19.03.2010
18:28 / 19.03.2010
18:24 / 19.03.2010
18:06 / 19.03.2010
18:04 / 19.03.2010
17:58 / 19.03.2010
17:56 / 19.03.2010
17:54 / 19.03.2010
17:52 / 19.03.2010
17:40 / 19.03.2010
17:26 / 19.03.2010