
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է դավանանքի ազատության վիճակի մասին ամենամյա զեկույցը։ NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ Ադրբեջանում կրոնների ազատ դավանման զեկույցից։
«Ադրբեջանի Սահմանադրությունը կրոնների ազատություն է թույլատրում։ Սակայն 2009թ. մարտի 18-ից այստեղ մի շարք փոփոխություններ են արվել, որոնցից երկուսը սահմանափակում են կրոնի տարածումն ու քարոզչությունը։ Բացի այդ, 2009թ. մայիսի 29-ին խորհրդարանը կրոնի ազատության մասին օրենքում փոփոխություններ է ընդունել, որը կարող է բերել կրոնական խմբավորումների գրանցման համակարգի լրացուցիչ սահմանափակումների։
Կառավարության կողմից կրոնական ազատության հանդեպ հարգանքի նվազեցում է նկատվում։ Սահմանադրության մեջ մտցվել են փոփոխություններ, որոնք վնասում են կրոնական ազատություններին։ Գոյություն ունեն հաղորդագրություններ այն մասին, որ ձերբակալվել են երկու մահմեդական եւ քրիստոնեական ոչ ավանդական խմբավորումների անդամներ։ Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ իրենց կրոնական համոզմունքների համար հավատացյալների միջեւ խտրականություն է դրվում, ինչի վկայությունն այն է, որ Ադրբեջանի իշխանություններն առանց իրավական որեւէ հիմքի ձերբակալել եւ հարցաքննել են հավատացյալներին, ինչպես նաեւ առգրավել են կրոնական նյութերը։
Տեղեկություններ էին ստացվել կրոնական պատկանելությամբ, համոզմունքներով եւ գործունեությամբ պայմանավորված խախտումների եւ սոցիալական խտրականության մասին։ Հաղորդվել էր նաեւ այլադավան մահմեդականների եւ հատկապես քրիստոնյաների, ինչպես նաեւ այլ միսիոներական խմբավորումների հանդեպ խտրականության մասին։
ԱՄՆ կառավարությունը կրոնի ազատ դավանման հարցերը քննարկում է իր ընդհանուր քաղաքականության` մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում։ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել վերոնշյալ փաստերի առթիվ»:
Զեկույցը բաղկացած է 4 մասից. կրոնական ժողովրդագրություն, կառավարության, ինչպես նաեւ սոցիումի հարգալից վերաբերմունք կրոնական ազատության հանդեպ, ԱՄՆ պետական քաղաքականություն։
Զեկույցում տեղ են գտել տեղեկություններ նաեւ Ղարաբաղում կրոնի ազատության մասին
"Նորվեգական «Ֆորում-18» հասարակական կազմակերպությունը, որը զեկույց է ներկայացրել կրոնի ազատության մասին, տեղեկացրել է, որ Ադրբեջանից անջատված եւ պատմականորեն հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավարության կողմից 2009-ին «Կրոնի մասին» նոր օրենք է ընդունվել: «Օրենքը» ուժի մեջ է մտել 2009-ի հունվարի 9-ից: Ակնհայտ սահմանափումների շարքում նշվում է, որ կրոնական կազմակերպությունները գրանցվելու համար պետք է ունենան 100-ից ավելի անդամներ, որ չգրանցված կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելվում է, որ ազատորեն իրենց հավատի մասին կարող է արտահայտվել միայն հայ առաքելական եկեղեցին, որը Ղարաբաղում համարվում է «պաշտոնական» դավանանք:
«Ֆորում-18»-ը 2009-ի մայիսի 4-ին հաղորդել է, որ «Վերածննդի կրակ» անվանումով բողոքական եկեղեցուն հրաժարվել են գրանցել Ղարաբաղում, որը առաջին մերժումն է այդ նոր օրենքի ընդունումից հետո: «Համաձայն այդ „օրենքի“, մարդիկ չեն կարող ազատորեն իրենց հավատն արտահայտել, եւ այստեղ այլադավանությունը չի ողջունվում: „Օրենքը“ ակնհայտորեն արգելում է օտարերկրյա քարոզիչների գործունեությունը եւ ԼՂ փաստացի ղեկավարները խստորեն արգելում են դա: Եղել են հաստատումներ, որ կրոնական արարողությունների ժամանակ օտարերկրացիները ձերբակալվել են եւ մեղադրվել աղանդավորության մեջ: Ձերբակալություններին դատական հետապնդումներ չեն հետեւել: Փաստացի իշխանություններին անհանգստացրել է մահմեդական միսիոներների խմբերի գործունեությունը (հիմնականում իրանցիներ եւ սուննիներ, Սալաֆի ուղղության հետեւորդներ) եւ շարունակել են սահմանափակել նրանց գործունեությունը:
Հայերի ու ադրբեջանցիների միջեւ խորը թշնամությունը չի թուլանում: Էթնիկ ադրբեջանցիները փրկվել են փախչելով հայ անջատողականների կողմից վերահսկվող շրջաններից, իսկ փրկված մզկիթները չեն գործում: Երկրի այլ տարածքներում 1988-1990 թվականներին էթնիկ հայերի նկատմամբ թշնամությունը ստիպել է նրանց հեռանալ եւ բոլոր հայկական եկեղեցիները, որոնց մեծ մասը էթնիկ հակամարտության ընթացքում վնասվել են, մնում են փակված: Դրա արդյունքում 10-30 հազար էթնիկ հայեր, որոնք մնացել են այնտեղ, հնարավորություն չունեն այցելել իրենց եկեղեցիները»,- ասված է զեկույցում:
20:52 / 12.03.2010
20:38 / 12.03.2010
20:32 / 12.03.2010
20:17 / 12.03.2010
20:14 / 12.03.2010
20:07 / 12.03.2010
19:58 / 12.03.2010
19:51 / 12.03.2010
19:35 / 12.03.2010
19:18 / 12.03.2010
19:00 / 12.03.2010
18:54 / 12.03.2010
18:53 / 12.03.2010
18:48 / 12.03.2010
18:15 / 12.03.2010