Բաքվում Իրանի դեսպան. Մեր երկիրը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ
ՍԴՀԿ ներկայացուցիչ. Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի ուսերին է
«Հիմա Ռուսաստանը իր հզորության գագաթնակետին չի գտնվում, ուստի ԼՂ հարցում հնարավոր փոփոխությունները կարող են լինել ոչ ի օգուտ Մոսկվայի»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Սանկտ-Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության Կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն՝ ի պատասխան հարցի, թե արդյոք իրականությանը համապատասխանում է տեսակետը, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂ խնդրի կարգավորմամբ: «Ակնհայտ է, որ Մոսկվան բախվում է որոշակի խնդիրների որպես տարածաշրջանային առաջնորդ, դրա համար էլ ռուսական վերնախավում բավական շատ մարդիկ հանդես են գալիս Ղարաբաղում „ստատուս քվո“-ն պահպանելու օգտին»,- ասել է նա:
Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, առանց ԼՂ հարցում որեւէ առաջընթացի, վերլուծաբանը պատասխանել է. «Այո, կարծում եմ Թուրքիան կգնա այդ քայլին: Դա ձեռնտու է թուրքական քաղաքականությանն ու տնտեսությանը: Սահմանների բացմամբ, Անկարան կարող է Երեւանի վրա ազդեցության նոր լծակներ ձեռք բերել»:
15:35 / 16.03.2010
15:13 / 16.03.2010
13:56 / 16.03.2010
16:24 / 16.03.2010
16:22 / 16.03.2010
15:53 / 16.03.2010
15:45 / 16.03.2010
15:35 / 16.03.2010
15:13 / 16.03.2010
15:02 / 16.03.2010
14:58 / 16.03.2010
14:53 / 16.03.2010
14:48 / 16.03.2010
14:41 / 16.03.2010
14:27 / 16.03.2010
14:24 / 16.03.2010
14:23 / 16.03.2010
14:20 / 16.03.2010