
«Ես այնքան էլ լավատես չեմ, որ Թուրքիան մինչեւ տարեվերջ կվավերացնի արձանագրությունները: Նման բան չի լինի, Անկարան այդքան հեշտ զիջման չի գնա»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ հավելելով, որ վավերացման գործընթացում ամենակրիտիկական պահը լինելու է փետրվար-մարտ ամիսներին, երբ Թուրքիայի խորհրդարանը, դրանք վավերացնելով, եւս մի անգամ կփորձի խուսափել ապրիլի 24-ից:
Շաքարյանն ասաց, որ եթե մինչեւ ապրիլի 24-ը արձանագրությունները չվավերացնեն, ապա այն մի քանի տարով ձգձգվելու է, քանի որ 2011-ին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
«Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել հենց խորհրդարանական ընտրություններից առաջ, քաղաքական ինքնասպանություն կլինի Թուրքիայի ներկայիս իշխանությունների համար», -հավելեց նա:
Շաքարյանը կարծիք հայտնեց, որ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա, սակայն հավելեց, որ մինչ այդ պետք է փոփոխվեն մի շարք օրենքներ եւ հատկապես միգրացիոն օրենսդրությունը: Նրա համոզմամբ, սահմանի բացումը էական դեր կխաղա Հայաստանի արեւմտականացման գործում:
18:33 / 18.03.2010
14:54 / 18.03.2010
14:51 / 18.03.2010
22:16 / 18.03.2010
20:30 / 18.03.2010
20:13 / 18.03.2010
20:07 / 18.03.2010
20:01 / 18.03.2010
19:54 / 18.03.2010
19:42 / 18.03.2010
19:28 / 18.03.2010
19:23 / 18.03.2010
19:20 / 18.03.2010
19:18 / 18.03.2010
19:15 / 18.03.2010
19:14 / 18.03.2010
19:06 / 18.03.2010
19:02 / 18.03.2010