
Լավ է, որ հայ-թուրքական բանակցությունների գործընթացը շարժվեց մեռյալ կետից: Այդ մասին ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացումը կարող է դառնալ աննորմալ իրավիճակի հաղթահարման առաջին քայլը, երբ տարածաշրջանի երեք ամենաերկար սահմանները՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, փակ են: Դա խոչընդոտում է տարածաշրջանի բնականոն զարգացմանը:
«Այսօր հայ-թուրքական հարաբերությունները հասել են այն կետին, որից հետո կարող է ճեղքում լինել: Վավերացման գործընթացը, իհարկե, կարող է բարդ լինել: Եւ ես վստահ եմ, որ հեռանկարում դա բխում է եւ Ադրբեջանի շահերից, քանի որ նա նույնպես շահագրգռված է սահմանների բացմամբ: Պատերազմը Վրաստանում ցույց տվեց, որ Հարավային Կովկասի երկրները խոցելի են: Եւ այդ խոցելիությունը կարելի է հանել, միայն լուծելով այդ հարցերը: Վստահ եմ՝ Հայաստանի ղեկավարությունն էլ այդպես է մտածում: Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն չի բխում Հայաստանի շահերից, դա կարող է անորոշ վիճակում մնալ հավերժ»- նշել է նա:
Սեմնեբին նկատել է, թե այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ Հարավային Կովկասում: Իսկ դրա համար պետք է երրորդ երկրների, ինչպես ԵՄ-ն կամ Ռուսաստանը, ակտիվությունը: «Հուսով եմ՝ միասին մենք կարող ենք ապահովել երկխոսությունը»,- ամփոփել է Սեմնեբին:
20:52 / 12.03.2010
20:38 / 12.03.2010
20:32 / 12.03.2010
20:17 / 12.03.2010
20:14 / 12.03.2010
20:07 / 12.03.2010
19:58 / 12.03.2010
19:51 / 12.03.2010
19:35 / 12.03.2010
19:18 / 12.03.2010
19:00 / 12.03.2010
18:54 / 12.03.2010
18:53 / 12.03.2010
18:48 / 12.03.2010
18:15 / 12.03.2010