ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգությունն է հայտնել շարունակական գնաճի կապակցությամբ
Հայաստանի վարչապետ. Թուրքիայից հայերի արտաքսման մասին Էրդողանի հայտարարությունը հիշեցնում է մեզ Ցեղասպանությունը
«Հայաստանի հանրապետությունում այսօր թվով 7 ծերանոցներ են գործում. դրանցից չորսը գտնվում են պետական հոգածության ներքո, իսկ երեքը մասնավոր նշանակության են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը։
Նշելով, որ բոլոր յոթ ծերանոցներում միասին վերցրած՝ ընդհանուր թվով 1100 մարդ է ապրում, նա տեղեկացրեց, որ պետական հոգածության տակ գտնվող չորս հիմնարկություններում բնակվում է 1010, իսկ Վանաձորում, Գյումրիում եւ Աբովյանում տեղակայված երեք ոչ պետական ծերանոցներում՝ 90 մարդ։ Նրա խոսքով, տարեցներից յուրաքանչյուրին պետբյուջեից օրական կտրվածքով 2860 դրամ է հատկացվում, որից 1160 դրամը՝ սնունդի համար։ Ի տարբերություն ընդհանուր տիպի ծերանոցների՝ Վարդենիսի հոգեբուժական տուն-ինտերնատում, օրինակ, այդ գումարը կազմում է շուրջ 5000 դրամ։ Հարցին, թե ծերանոցներին որքա՞ն հաճախ են օգնում բարերարները կամ առանձին կազմակերպություններ, ոլորտի պատասխանատուն նկատեց, որ այդպիսի դեպքեր խիստ հազվադեպ են պատահում։ Նրա հավաստմամբ, տուն-իտերնատները գոյատեւում են բացառապես պետբյուջեի հատկացումների շնորհիվ։
Անդրադառնալով նրան, թե ի՞նչ դրդապատճառներով են հիմնականում զավակները ծերանոցներ հանձնում իրենց ծնողներին, Ա. Գեւորգյանը նշեց, որ պատճառները մի քանիսն են. նախեւառաջ՝ ընտանիքի սոցիալական վիճակի պատճառաբանություններ, միեւնույն հարկի տակ մի քանի սերունդների՝ իրար չհանդուրժելու փաստը, միայնակ ապրելու ծերերի անկարողության հանգամանքը եւ այլն։ Նա նաեւ ավելացրեց, որ վերջին 20 տարիների ընթացքում չի հիշում մի դեպք, երբ զավակները ինտերնատից հետ վերցրած լինեն իրենց ծնողներին։
21:35 / 17.03.2010
20:26 / 17.03.2010
20:11 / 17.03.2010
19:48 / 17.03.2010
19:29 / 17.03.2010
19:11 / 17.03.2010
19:01 / 17.03.2010
18:57 / 17.03.2010
18:46 / 17.03.2010
18:39 / 17.03.2010
18:36 / 17.03.2010
18:33 / 17.03.2010
18:25 / 17.03.2010
18:23 / 17.03.2010
18:15 / 17.03.2010