Փոխատեղում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում
Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ չի կողմոնորշվել՝ ինչպես մեկնաբանի Բեռնար Ֆասիեի արտահայտությունները
Բելառուսը երբեք չի օգտագործել ղարաբաղյան հակամարտության հարցը քաղաքականության մեջ եւ երբեք չի բարեկամացել մեկի հետ՝ մյուսի դեմ, «այդ պատճառով էլ այդ հարցը մեզ համար ցավոտ է»: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Trend News գործակալությանը տված հարցազրույցում:
«Որոշ հարցերում մենք չենք կարող հեռու մնալ շատ խնդիրներից, լինի դա Մերձդնեստրը, Ղրիմը կամ Լեռնային Ղարաբաղի հարցը: Ես հաճախ այդ խնդիրն ընկերաբար քննարկել եմ Ադրբեջանի եւ Հայաստանի նախկին եւ ներկա նախագահների հետ»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ նկատելով, թե չի խառնվել այն խնդիրներին եւ նրբերանգներին, որ «բազմաթիվ են այդ հիմնախնդրում»:
Ինչպես նշել է Բելառուսի նախագահը, ինքը հասկանում ,թե որքան ցավոտ ու կարեւոր է այդ հարցը թե՛ հայ, թե՛ ադբեջանցի ժողովրդի համար, եւ հույս է հայտնել, որ երկու նախագահները կկարողանան լուծել խնդիրը. «Դա „գորդյան հանգույց է“, որ պետք է քանդել»:
«Բայց պետք չէ հույս դնել ինչ-որ միջնորդների վրա։ Թեեւ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ եթե Մինսկը, որպես այդ խմբի ստեղծման կենտրոն կարող է այդ հարցում ինչ-որ բանով օգնել, մենք ուրախությամբ կանենք դա»,- ասել Լուկաշենկոն, համենայն դեպս հավելելով, որ միջնորդների ներգրավումը «միգուցե լավ է, բայց այս պարագայում պարտավորություններ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կողմերի կարծիքներ հաշվի առնելու վտանգ կա»:
Նրա խոսքերով, ցանկացած միջնորդական կողմ այս հարցում փորձելու է իր քաղաքականությունը առաջ տանել: Իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Բելառուսի առաջնորդը տեսնում է առաջին հերթին այնտեղ ապրող մարդկանց շահերի տեսանկյունից, «նրանք չեն կարող ապրել այդ իրավիճակում եւ պայմաններում: Իսկ լուծման ձեւաչափերը խելոք մարդիկ միշտ էլ կարող են գտնել: Ծայրահեղ դեպքում, պարտավոր են»:
«Այդ պատճառով էլ մենք աջակցում են գործընթացն այն ուղղությամբ, որ այդ հարցը պետք է լուծեն երկու պետությունները, երկու նախագահները, երկու ժողովուրդները: Նստեն, հասկանան իրար եւ լուծեն: Մարդիկ էլ միշտ երախտապարտ կլինեն»,- հավելել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում է նոյեմբերի 12-ին պաշտոնական այցով ժամանել Մինսկ:
16:03 / 13.03.2010
15:23 / 13.03.2010
15:02 / 13.03.2010
19:42 / 13.03.2010
18:20 / 13.03.2010
18:15 / 13.03.2010
18:13 / 13.03.2010
17:55 / 13.03.2010
17:40 / 13.03.2010
17:36 / 13.03.2010
17:30 / 13.03.2010
16:58 / 13.03.2010
16:51 / 13.03.2010
16:49 / 13.03.2010
16:45 / 13.03.2010
16:41 / 13.03.2010
16:03 / 13.03.2010
15:52 / 13.03.2010