Star. Եթե Հիտլերը թուրք լիներ՝ հրեաների Հոլոքոստն էլ կհերքեինք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար. Էկոնոմիկայի նախարարն իր տեղում չէ
Նոյեմբերի 10-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հունգարիա պետական այցելության ավարտից հետո, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ պաշտոնական այցով Բուդապեշտից ուղեւորվել է Շվեյցարիա: Բեռն ժամանելուն պես նա հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ:
Նրանք նշել են, որ վերջին տարվա ընթացքում երկկողմ հարաբերություններն աննախադեպ զարգացում ապրեցին, ինչի վկայությունն է Հայաստանի եւ Շվեյցարիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Հանս-Ռուդոլֆ Մերցի հանդիպումը, ԱԳ նախարարների միջեւ կայացած տասնյակ բանակցությունները եւ Շվեյցարիայի միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հարաբերությունների զարգացումը նշանավորվեց Շառլ Ազնավուրի Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակմամբ, ինչպես նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնադրմամբ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Շվեյցարիայի միջնորդությանը` Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել միջնորդական ջանքերի համար: Հայաստանի ԱԳ նախարարի բնորոշմամբ` Շվեյցարիան ստանձնել էր մի առաքելություն, որը պահանջում էր միաժամանակ հաստատակամություն եւ զսպվածություն, երեւակայություն, զգուշություն ու համբերություն, եւ միջնորդ պետությունը պատվով կատարեց այդ առաքելությունը: Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին եւ զարգացումներին:
Այցելության շրջանակներում Շվեյցարիայի կառավարության ընդունելությունների պալատում Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը»: Արարողությունից հետո տեղի է ունեցել նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Այսօր ԱԳ նախարարը վերադարձել է Երեւան:
14:15 / 15.03.2010
10:13 / 15.03.2010
16:58 / 13.03.2010
20:37 / 15.03.2010
19:57 / 15.03.2010
19:21 / 15.03.2010
19:15 / 15.03.2010
19:05 / 15.03.2010
18:50 / 15.03.2010
18:44 / 15.03.2010
18:37 / 15.03.2010
18:34 / 15.03.2010
18:26 / 15.03.2010
18:15 / 15.03.2010
17:55 / 15.03.2010
17:30 / 15.03.2010
17:28 / 15.03.2010
17:16 / 15.03.2010