
Թուրքիայի եւ Իրանի միջեւ գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն Անկարան պետք է Թեհրանին հետախուզական տեղեկություններ հաղորդի, ինչը թույլ կտա վերջինիս խուսափել իսրայելական հարվածներից: Այդ համաձայնության մասին, որը ձեռք է բերվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպման ժամանակ, որը կայացել է Էրդողանի Թեհրան այցելության օրերին: Այս մասին հաղորդում է իսրայելական «Կուրսոր»-ը հղում անելով հրեական «Դեբկա» գործակալությանը:
Այդ համաձայնությունները զարգացել են օրերս Ստամբուլում «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության տնտեսական նստաշրջանի ժամանակ, որին մասնակցելու համար Ստամբուլ էր ժամանել նաեւ Իրանի նախագահը: Թուրքիան խոստացել է Իրանին տեղեկություններ հատկացնել նաեւ ամերիկյան զորքերի տեղաշարժի մասին:
Նշվում է, որ թուրքական բանակի հրամանատարությունը սկզբում դիմադրել է երկրի վարչապետի այդ պլանին, բայց հետո ընդունել է դրանք: Սրանով, ըստ էության, վերջնականապես տապալվում է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ռազմավարական միությունը, իսկ Իսրայելի դեմ հյուսիսային ճակատը ամրանում, նշում է «Կուրսոր»-ը:
20:30 / 18.03.2010
20:13 / 18.03.2010
20:07 / 18.03.2010
20:01 / 18.03.2010
19:54 / 18.03.2010
19:42 / 18.03.2010
19:28 / 18.03.2010
19:23 / 18.03.2010
19:20 / 18.03.2010
19:18 / 18.03.2010
19:15 / 18.03.2010
19:14 / 18.03.2010
19:06 / 18.03.2010
19:02 / 18.03.2010
18:52 / 18.03.2010