Թուրք երիտասարդները բողոքում են Էրդողանի արտահայտությունների դեմ
Կիրիլ պատրիարքը Գարեգին Երկրորդին հրավիրել է Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական գագաթնաժողովին
Հայաստանի բնակչության 86 տոկոսն իրեն այլ կերպ չի պատկերացնում, քան հայ, այսինքն չի համարում իրեն եվրոպացի: Այդ մասին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Եվրոպական հեռանկար. Համոզմո՞ւնք, թե՞ պատրանք» քննարկմանը հայտարարել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը: Նրա խոսքերով, իր ղեկավարած կենտրոնի կատարած հետազոտությունները հասանելի կլինեն բոլորին: Նա նաեւ նկատեց, որ 2007թ. համեմատությամբ այդ տոկոսը բավական աճել է, այն ժամանակ հարցվածների 58 տոկոսն էր այդպես պատասխանել:
Պողոսյանն ընդգծել է, որ հաճախ այս կամ այն ոլորտը բարեփոխելու պարտավորությունը, կանոնների ընդունումը կամ մեկ այլ բան մնում է թղթի վրա, քանի որ հանրությունը պատրաստ չէ եվրաինտեգրմանը: Նա նաեւ նկատել է, որ Հայաստանը 1991թ. կատարել է իր ընտրությունը ԵՄ-ի օգտին, այնպես որ կարիք չկա նայել Ռուսաստանի կողմը, որը շարունակում է հակադրվել դրան: Փորձագետը վստահ է, որ անհրաժեշտ է շարժվել ազգային շահերով, այլ ոչ թե ամեն ինչ բարդել Ռուսաստանի հետ բարեկամության վրա, որն ինքն էլ անհրաժեշտ պահին կմոռանա դարավոր բարեկամության մասին, լինի դա Հայաստանի, թե Բելառուսի հետ:
«Ինտերնյուս Հայաստան» հասարակական կազմակերպության տնօրեն Նունե Սարգսյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը զսպող գործոն է Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին: Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ Հայաստանի ընտրությունը, ըստ փորձագետի, պետք է լինի երկրորդի օգտին:
15:46 / 11.03.2010
14:07 / 11.03.2010
13:02 / 11.03.2010
19:06 / 18.03.2010
19:02 / 18.03.2010
18:52 / 18.03.2010
18:42 / 18.03.2010
18:33 / 18.03.2010
18:16 / 18.03.2010
18:10 / 18.03.2010
18:10 / 18.03.2010
18:01 / 18.03.2010
17:56 / 18.03.2010
17:53 / 18.03.2010
17:50 / 18.03.2010
17:36 / 18.03.2010
17:35 / 18.03.2010
17:33 / 18.03.2010