Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քննարկվելու է մեկ շաբաթից
Բաքուն դրական է գնահատում Երեւանի կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունումը
ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է զարգացումներին թուրքական ծայրահեղ ազգայնական «Էրգենեկոն» խմբավորման շուրջ, որը բաղկացած էր երկրի զինված ուժերի խմբավորումներից ու դավադրություն էր կազմակերպել այլ գերատեսչությունների պաշտոնյաների հետ՝ կառավարությունը տապալելու համար: Ինչպես հաղորդում է թուրքական Zaman-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Պարբերականը մեջբերում է Գորդոնի խոսքերը, թե «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը շահագրգռված է այն թեմաներով, որ գերիշխող են թուրքական ԶԼՄ-ներում»: Սակայն նա հրաժարվել է մեկնաբանել գործի մանրամասները, նշելով, որ «Թուրքիայի դատական եւ ներքաղաքական զարգացումները մեզ վերաբերում են այնքանով, որ մենք միայն ուշադիր հետեւում ենք դրանց, քանի որ դրանք կարող են ազդել երկրի իրավիճակի վրա, բայց դրանք Թուրքիայի ներքին գործն են»:
Մեկնաբանելով քրդական խնդրի համատեքստում թուրքական իշխանությունների ժողովրդավարական նախաձեռնությունները, Գորդոնը հայտարարել է, թե «ԱՄՆ-ը ողջունում է դրանք, քանի որ վստահ է, որ դա կնպաստի երկրի ներքին կայունությանը: Եթե այդ նախաձեռնությունները միտված են ոչ միայն թուրքական հասարակությանն ինտեգրելու երկրի բոլոր բնակիչներին, այլեւ հաղթահարելու այսքան տարի Թուրքիային կրծած հակամարտությունը, մենք միայն կարող ենք ողջունել»:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նաեւ հերքել է շշուկները, թե Թուրքիան փոխում է իր արտաքին քաղաքականությունը՝ երես թեքելով Արեւմուտքից, հայտարարելով, որ «Այդ շշուկները ավելորդ չափազանցված են: Իրականում մենք զարմացած եւ անհագստացած չենք Թուրքիայի՝ տարածաշրջանի երկրների նկատմամաբ վարվող նախաձեռնություններից»: Գորդոնը նաեւ նշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը:
Նշենք, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկությու էին տարածել, թե Գորդոնն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանում չեն վավերացվի արձանագրությունները առանց Ղարաբաղի հարցում որեւէ առաջընթացի:
20:07 / 19.03.2010
20:05 / 19.03.2010
20:03 / 19.03.2010
19:48 / 19.03.2010
18:47 / 19.03.2010
18:28 / 19.03.2010
18:24 / 19.03.2010
18:06 / 19.03.2010
18:04 / 19.03.2010
17:58 / 19.03.2010
17:56 / 19.03.2010
17:54 / 19.03.2010
17:52 / 19.03.2010
17:40 / 19.03.2010
17:26 / 19.03.2010