Ադրբեջանն ու Թուրքիան կրկին բանակցելու են գազի գնի շուրջ
12:46 / 16.11.2009

Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարողանում համաձայնության գալ գազի գնի շուրջ, որը Ադրբեջանը մատակարարում է Թուրքիային: Ինչպես հայտնում են թուրքական աղբյուրները, այս շաբաթ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ տեղի են ունենալու հերթական բանակցությունները` գազի գնի շուրջ:

Բանն այն է, որ Ադրբեջանը մտադիր չէ Թուրքիային գազ վաճառել արտոնյալ գնով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո:

Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին վճարել գազի գնի տարբերությունը, բայց կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ եւ որոշել, թե որքան է կազմում այդ տարբերությունը: Բանակցություններն այս շաբաթ շարունակվելու են: