Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիր կգործի
Նախընտրական ֆալշստարտ Հայաստանում կամ ինչ-որ մեկի նյարդերը տեղի տվեցին
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իսպանիայում կրկին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը։
Պաշտոնական այցով Իսպանիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով Մադրիդում հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպած «Թուրքիա-Իսպանիա. Միջերկրականի երկու ծայրերը, համաշխարհային խաղաղության եւ անվտանգության հավելումներ» անունը կրող համաժողովում՝ հայտարարել է, որ եթե Օսմանյան արխիվները չբացվեին՝ Եվրոպայի պատմությունը չէր կարող գրվել։ Իրանի ուրանը Թուրքիայում հարստացնելու հետ կապված՝ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան դեմ է թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում միջուկային զենքին, սակայն հանուն խաղաղության՝ ատոմային ծրագրի հետ կապված մտածում են։ Դավութօղլուն անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ խնդրին՝ նշելով, որ Թուրքիան ցանկանում է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։
Համաժողովում ելույթ ունեցած ԵՄ-ի հարցերով Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ՝ Դիեգո Լոպես Գարիդոն հայտնել է, որ Իսպանիան աջակցում է Թուրքիայի ԵՄ-ին լիիրավ անդամակցությանը։
16:51 / 16.03.2010
16:25 / 16.03.2010
14:58 / 16.03.2010
10:51 / 17.03.2010
10:47 / 17.03.2010
19:38 / 16.03.2010
19:35 / 16.03.2010
19:24 / 16.03.2010
19:20 / 16.03.2010
19:18 / 16.03.2010
19:08 / 16.03.2010
19:01 / 16.03.2010
18:51 / 16.03.2010
18:45 / 16.03.2010
18:42 / 16.03.2010
18:40 / 16.03.2010
18:35 / 16.03.2010
18:32 / 16.03.2010