Բաքվում Իրանի դեսպան. Մեր երկիրը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ
ՍԴՀԿ ներկայացուցիչ. Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի ուսերին է
Անկարա է ժամանել թուրք-ամերիկյան խորհրդի նախագահ Բրենտ Սկոուկրոֆտը: Նրա այցելությունը իրականացվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի ԱՄՆ մեկնելու նախօրեին: Հիշեցնենք, որ վարչապետի այցելությունը նախատեսված է դեկտեմբեր 7-ին: Սկոուկրոֆտը մամուլի ասուլիսի ժամանակ գնահատականներ է տվել Թուրքիայի ներքին քաղաքական կյանքին:
Թուրք-ամերիկյան խորհդի նախագահը դրական է արտահայտվել Թուրքիայում կատարվող ժողովրդավարական վերափոխումների մասին` ասելով, որ Թուրքիայի կողմից ձեռնարկված քայլերը «դրական են, գործնական եւ երկարաժամկետ»: Սկոուկրոֆտը նաեւ նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունները կարեւոր դեր ունեն տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:
Խորհրդի անդամները նաեւ անդրադարձել են Կիպրոսի խնդրին, որի լուծումը, նրանց կարծիքով, մեծ նշանակություն ունի Թուրքիայի Եվրոպական միության անդամակցման գործում: Թուրք-ամերիկյան խորհրդի անդամները հայտնել են, որ այս խնդրում աջակցելու են Թուրքիային: Սկոուսրոֆտը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանում կարեւոր դեր է խաղում շնորհիվ իր վարած մերձավորարեւելյան քաղաքականության:
Ռիչարդ Արմիտիջը, ով հունվարին կդառնա թուրք-ամերիկյան խորհրդի նախագահը, գնահատականներ է տվել թուրք –իսրայելական հարաբերություններին: Նա ասել է, որ երկու երկրների միջեւ եղած լարվածությունը ժամանակավոր է:
Խորհրդի անդամներին կընդունի նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
16:24 / 16.03.2010
16:22 / 16.03.2010
15:53 / 16.03.2010
15:45 / 16.03.2010
15:35 / 16.03.2010
15:13 / 16.03.2010
15:02 / 16.03.2010
14:58 / 16.03.2010
14:53 / 16.03.2010
14:48 / 16.03.2010
14:41 / 16.03.2010
14:27 / 16.03.2010
14:24 / 16.03.2010
14:23 / 16.03.2010
14:20 / 16.03.2010