Թուրքիայի պաշտպանության նախարար. Անհրաժեշտ է պահպանել համաձայնեցված շրջանակներն ու կատարել Անկարային տված խոստումները
11:33 / 18.11.2009

Թուրքիան Եվրամիությանը չանդամակցող երկրների շարքում ամենից շատն է ներդրում ունենում ԵՄ խաղաղարար առաքելություններին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գենյուլը՝ հանդես գալով ԵՄ, ՆԱՏՕ-ի անդամների եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում հայտնվելու թեկնածու երկրների պաշտպանության նախարարների նիստում:

Թուրք նախարարը, ինչպես հաղորդել է TRT-ն, կոչ է արել ավելի ակտիվորեն մասնակցել Եվրամիության պաշտպանական ու անվտանգության քաղաքականությանը: Նա նշել է, թե Թուրքիան հանդես է գալիս ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցության օգտին, իսկ դրա համար անհրաժեշտ է պահպանել համաձայնեցված շրջանակներն ու կատարել Անկարային տված խոստումները:

Նախարարը նաեւ նշել է Թուրքիայի՝ Եվրոպայի Պաշտպանության գործակալությանն անդամագրվելու կարեւորությունը: