ԱՄՆ պետդեպարտամենտ. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը չի կարող արգելափակվել
ԵԱՀԿ Մինսկի խումբը կառուցողական է համարել Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները
Ադրբեջանի նավթային հատվածի կապիտալիզացիայի մակարդակը կազմում է 13 տոկոս, այն ժամանակ երբ Չինաստանում այդ թիվը հասնում է 40-50 տոկոսի: Նոյեմբերի 17-ին AzTV-ի եթերում հետազոտության նման տվյալներ է ներկայացրել Ադրբեջանի կենտրոնական բանկի վարչության նախագահ Էլման Ռուստամովը:
Ռուստամովի խոսքերով, 1995-96թթ., երբ նավթային հատվածում կապիտալիզացիան պայմանավորեց երկրի տնտեսական վերելքը՝ կազմելով 400 տոկոս, «դա ապահովվեց օտարերկրյա ներդրողների հաշվին»: Այսպես, նա նշել է, թե նավթային հատվածում ներդրված միջոցները կազմել են արտադրանքի 400 տոկոսը՝ միայն այդ հատվածում:
Միեւնույն ժամանակ, իրական դիվերսիֆիկացիայի ապահովման համար անհրաժեշտ է փնտրել ֆինանսավորման այլ աղբյուրներ, որը կարող է դառնալ, օրինակ, բանկային հատվածը:
ԿԲ նախագահի խոսքով, ադրբեջանական բանկերը ներկայում մարել են ռեսուրսների զգալի մասը, բայց այսօր նկատվում է ներքին ռեսուրսների աճ, «Ամբողջության մեջ, առանց ակտիվ ֆինանսավորման քաղաքականության՝ տնտեսության դիվերսիֆիկացում հնարավոր չէ»:
Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւի խոսքով, նավթային հատվածում զարգացման համար բավարար չեն ձեռնարկատիրության աջակցության ազգային հիմնադրամի միջոցները, դրան պետք է միանան նաեւ բանկերը: Մինչդեռ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը կարծում է, թե այսօր երկրում կապիտալիզացիայի նման մակարդակով երկրում այլ ֆինանսական ինստիտուտ չկա, հայտնում է Trend Capital-ը:
12:45 / 18.03.2010
12:41 / 18.03.2010
12:20 / 18.03.2010
12:08 / 18.03.2010
12:03 / 18.03.2010
11:51 / 18.03.2010
11:32 / 18.03.2010
11:14 / 18.03.2010
11:08 / 18.03.2010
11:03 / 18.03.2010
11:02 / 18.03.2010
10:46 / 18.03.2010
09:25 / 18.03.2010
09:15 / 18.03.2010
07:50 / 18.03.2010