ԱՄՆ պետդեպարտամենտը շատ խիստ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանություններին
Շվեդիայի խորհրդարանում Ցեղասապանության օրինագծի ընդունման որոշիչ քվեի հեղինակը քուրդ է
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իսրայելին մեղադրել է այն բանում, որ ողջ Մերձավոր Արեւելքը մշտական լարվածության մեջ է գտնվում, հայտնում է թուրքական Today’s Zaman-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ «այդ միտքը Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Մադրիդում, որտեղ մասնակցում էր Նոր տնտեսական համաժողովին։ Նա ասել է, որ Թել Ավիվն իր գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանային խաղաղությանը»։
Թերթը մեջբերում է Դավութօղլուի խոսքերը. «Դժբախտաբար, իսրայելական զինված ուժերի հարձակումը պաղեստինյան Գազայի հատվածի խաղաղ բնակչությաան վրա վերջ է դրել բոլոր խաղաղ նախաձեռնություններին, այդ թվում Թուրքիայի միջնորդությամբ Իսրայելի եւ Սիրիայի միջեւ բանակցային գործընթացին։ Սակայն Անկարան չի փոխել Իսրայելի հանդեպ արտաքին քաղաքականության ուղղությունը։ Իսրայելի շարունակական էքսպանսիան պաղեստինյան տարածքներում Թուրքիայի եւ այդ երկրի միջեւ երկար տարիների լարվածության պատճառ է դարձել։ Դա ԵՄ-ի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի անհանգստությունն է առաջ բերում, ովքեր կոչ են անում Իսրայելին՝ վերջ դնել պաղեստինյան տարածքների անլեգալ գաղութացմանը։ Մենք նաեւ կարծում ենք, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը չէ, եւ դրա արեւելյան մասը պաղեստինյան տարածքներ են։ Ինչ վերաբերում է Թուրքիային հակասեմիթության մեջ մեղադրելուն, ապա այդ մեղադրանքներն անհիմն են։ Թուրքիան Իսրայելի դեմ ոչինչ չունի, սակայն մենք նախազգուշացրել ենք Թել Ավիվին, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում իրականացրած հումանիտար ողբերգության համար քննադատելու է Իսրայելին»։
14:14 / 12.03.2010
14:03 / 12.03.2010
13:58 / 12.03.2010
13:56 / 12.03.2010
13:36 / 12.03.2010
13:19 / 12.03.2010
13:15 / 12.03.2010
13:12 / 12.03.2010
12:45 / 12.03.2010
12:42 / 12.03.2010
12:33 / 12.03.2010
12:02 / 12.03.2010
11:50 / 12.03.2010
11:14 / 12.03.2010
11:11 / 12.03.2010