Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քննարկվելու է մեկ շաբաթից
Բաքուն դրական է գնահատում Երեւանի կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունումը
Հայաստանի բյուջեում մոտ 100 մլն եվրոյի չափեով լրացուցիչ հոսքերի արդյունքում 2010թ բյուջեի նախագծի որոշ հոդվածներ վերանայվելու են: Այդ մասին, ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է Ազգային Ժողովի ամբիոնից:
Արդյունքում, մասնավորապես, վերանայվելու են պաշտպանական ոլորտին, Լեռնային Ղարաբաղին տրվելիք գումարներին վերաբերող հոդվածները, նաեւ վերանայվելու են ԽՍՀՄ Խնայբանկում բնակչության ավանդների վերադարձման հոդվածները: Վարչապետի խոսքով, պաշտպանական բյուջեն նախատեսվում է լրացնել եւ հասցնել 2009թ. ցուցանիշին՝ 131 մլրդ դրամի:
Իր հերթին, Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե 2010թ. ծախսային մասը գերազանցելու է 930 մլրդ դրամը: Հայաստանը նախատեսում է լրացուցիչ միջոցներ ստանալ, որոնք թեեւ դեռ արտացոլված չեն բյուջեի նախագծում, սակայն դրանց արդյունքում եկամտային մասը կաճի: Հայաստանը 24 մլրդ է ստանալու ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, նաեւ՝ հոսքեր Եվրամիությունից:
Նա միաժամանակ հայտնել է, թե 2010թ. Հայաստանի պետպարտքը կազմելու է ՀՆԱ-ի 46 տոկոսը, 30 տոկոսը կառավարության արտաքին պարտքն է, 3-ը՝ ԿԲ-ի արտաքին պարտքը, նաեւ՝ ներքին պարտք: Սակայն այդ ցուցանիշը նախարարին չի անհանգստացնում: Պատասխանելով NEWS.am-ի հարցին՝ Տիգրան Դավթյանը հայտնել է, որ դա ընդունելի ցուցանիշ է, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ թույլատրելի սահմանը կարող է հասնել 60 տոկոսի: Նախարարը նշել է, որ Հայաստանը մարում է իր պարտքերը սահմանված ժամանակացույցով եւ 2010-ը բացառություն չի լինելու:
Նշենք, որ ծախսային հոդվածների վերանայումը պատգամավորների դժգոհությունն էր հարուցել, որոնք լրագրողների հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ իրենց նախ ինչ-որ սեւագիր են ներկայացրել, որի բոլոր հոդվածները փոխվելու են ֆինանսական հոսքերի փոփոխման պատճառով: Նախնական տարբերակով պաշտպանական ոլորտին տրվելու էր 112 մլրդ դրամ, սակայն ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարել էր, թե դա վերջնական չէ եւ կարող է փոփոխվել:
20:07 / 19.03.2010
20:05 / 19.03.2010
20:03 / 19.03.2010
19:48 / 19.03.2010
18:47 / 19.03.2010
18:28 / 19.03.2010
18:24 / 19.03.2010
18:06 / 19.03.2010
18:04 / 19.03.2010
17:58 / 19.03.2010
17:56 / 19.03.2010
17:54 / 19.03.2010
17:52 / 19.03.2010
17:40 / 19.03.2010
17:26 / 19.03.2010