
Անկարան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի կարող դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագահը, հենց միայն այն պատճառով, որ դրա համար պետք է հայկական կողմի համաձայնությունը։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը այս հարցի շուրջ բազմիցս արդեն բարձրաձայնվել է։
Նալբանդյանը եւս մեկ անգամ նշեց, որ ոչ մի կապ չկա հայ-թուրքական մերձեցման եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ։ «Մենք բազմիցս ասել ենք, որ սրանք երկու տարբեր գործընթացներ են, այս մասին ասել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ գերտերությունների ներկայացուցիչները։ Իսկ եթե պարբերաբար ինչ-որ երկրների ներկայացուցիչների կողմից հնչում են հայտարարություններ այս երկու գործընթացների միմյանց հետ ունեցած կապի մասին, ապա դա պարզապես թյուրիմացություն է եւ ոչ թե այդ պետությունների պաշտոնական դիրքորոշումը»,- ասել է Նալբանդյանը։ Ինչ վերաբերում է Թուրքիայի փոխարտգործնախարարի մասնակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին նիստին, Նալբանդյանը նկատեց, որ դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, Թուրքիան նույնպիսի ԵԱՀԿ անդամ է, ինչպես մնացածները։
Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ Նալբանդյանը հայտարարել է, թե դրանք պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում՝ առանց արհեստական ձգձգումների։ «Մենք այսօր Թուրքիայի հետ խոսում ենք՝ ինչպես հավասարը հավասարի, եւ սա մեծամասամբ միջազգային հանրության շնորհիվ է»,- նշել է նախարարը՝ եւս մեկ անգամ ընգծելով, որ հայ-թուրքական արձանագրություները ոչ մի կերպ չեն թուլացնում Հայաստանի ազգային անվտանգությունը եւ չեն ոտնահարում հայ ժողովրդի շահերը։
17:10 / 12.03.2010
15:58 / 12.03.2010
15:36 / 12.03.2010
20:52 / 12.03.2010
20:38 / 12.03.2010
20:32 / 12.03.2010
20:17 / 12.03.2010
20:14 / 12.03.2010
20:07 / 12.03.2010
19:58 / 12.03.2010
19:51 / 12.03.2010
19:35 / 12.03.2010
19:18 / 12.03.2010
19:00 / 12.03.2010
18:54 / 12.03.2010
18:53 / 12.03.2010
18:48 / 12.03.2010
18:15 / 12.03.2010