Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիր կգործի
Նախընտրական ֆալշստարտ Հայաստանում կամ ինչ-որ մեկի նյարդերը տեղի տվեցին
Ռուսաստանին եւ Եվրամիությանն անհրաժեշտ է մոտեցնել դիրքորոշումները, անհրաժեշտ է ուղիներ գտնել՝ կայունացնելու բավական բարդ իրավիճակը, որ ներկայումս ստեղծվել է Հարավային Կովկասում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ Ստոկհոլմում, Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի արդյունքների ամփոփիչ ասուլիսում:
«Անկեղծ ասած, այստեղ մեր մոտեցումները չեն համընկնում, եւ դա պետք է բաց խոստովանել: Մենք տարաձայնություններ ունենք, բայց դա առիթ չէ իրավիճակը ճոխացնելու: Ընդհակառակը, անհրաժեշտ է մոտեցնել դիրքորոշումները, անհրաժեշտ է ուղիներ գտնել՝ կայունացնելու բավական բարդ իրավիճակը, որ ներկայումս ստեղծվել է Հարավային Կովկասում»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ միեւնույն ժամանակ նկատելով, թե կան նաեւ կոնֆլիկտային տարածաշրջաններում Ռուսաստան-ԵՄ համագործակցության դրական օրինակներ:
«Մասնավորապես, մենք քննարկել ենք այն գործընթացը, որ ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան կարգավորման հարցով: Այնտեղ դրական շարժեր կան: Դա էլ հենց օրինակ է, թե ինչպես մենք կարող ենք համագործակցել կամ ինչպես կարող էինք, եթե անցած տարի հայտնի ագրեսիան չլիներ»,- նշել է Մեդվեդեւը:
Խոսելով Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի երկրների հարաբերությունների մասին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, թե այնտեղ ամեն ինչ կար, այդ պատճառով էլ. «մենք հատկապես նրբազգաց ենք տարբեր տիպի բառերի եւ դեպքերի նկատմամբ, որ տեղի են ունենում մեր երկրներում»: Նա հավելել է, թե չի կարծում, որ այդ հարաբերությունները «զգալի հետընթաց են ապրել կամ կանգ են առել»:
«Մեզնից յուրաքանչյուրը կարող է ինչ-ինչ դիպուկ գնահատական տալ այս կամ այն իրողությանը: Կարծում եմ՝ պետական քաղաքականության իմաստնությունը ոչ թե այն է, որ պիտակներ կպցնենք, այլ որ դժվար իրավիճակներից հաղթող դուրս գանք: Իսկ հաղթողը նա է, ով, չնայած դժվարություններին, կարողանում է զարգացնել հարաբերությունները: Կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:
19:08 / 16.03.2010
16:51 / 16.03.2010
16:50 / 16.03.2010
19:38 / 16.03.2010
19:35 / 16.03.2010
19:24 / 16.03.2010
19:20 / 16.03.2010
19:18 / 16.03.2010
19:08 / 16.03.2010
19:01 / 16.03.2010
18:51 / 16.03.2010
18:45 / 16.03.2010
18:42 / 16.03.2010
18:40 / 16.03.2010
18:35 / 16.03.2010
18:32 / 16.03.2010
18:23 / 16.03.2010
18:19 / 16.03.2010