ԱՄՆ պետդեպարտամենտը շատ խիստ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանություններին
Շվեդիայի խորհրդարանում Ցեղասապանության օրինագծի ընդունման որոշիչ քվեի հեղինակը քուրդ է
Երեկ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի է ունենալու Մյունխենում այս շաբաթվա վերջին: Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները հստակեցրել են նաեւ հանդիպման կոնկրետ ամսաթիվը: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպելու են կիրակի օրը` նոյեմբերի 22-ին: Հանդիպմանը մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Որպես տեղեկատվության աղբյուր նշվում է բարձրաստիճան դիվանագիտական պաշտոնյա:
Հիշեցնենք, որ երկու նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին Քիշնեւում, ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: Իսկ դրանից առաջ նրանք հանդիպել էին հուլիսի 17-18-ին Մոսկվայում: Նշենք, որ սա այս տարի նախագահների 7-րդ հանդիպումն է:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, դեկտեմբերի 1-2-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպեն նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը:
12:45 / 12.03.2010
12:33 / 12.03.2010
11:11 / 12.03.2010
14:14 / 12.03.2010
14:03 / 12.03.2010
13:58 / 12.03.2010
13:56 / 12.03.2010
13:36 / 12.03.2010
13:19 / 12.03.2010
13:15 / 12.03.2010
13:12 / 12.03.2010
12:45 / 12.03.2010
12:42 / 12.03.2010
12:33 / 12.03.2010
12:02 / 12.03.2010
11:50 / 12.03.2010
11:14 / 12.03.2010
11:11 / 12.03.2010