Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քննարկվելու է մեկ շաբաթից
Բաքուն դրական է գնահատում Երեւանի կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունումը
Էներգետիկայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը հայտնել է, որ անցած շաբաթ Վաշինգտոնում ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվի Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ էներգետիկ քաղաքականությամբ ու ճգնաժամային իրավիճակների կարգավորմամբ: Այն պետք է նաեւ որոշի, թե որ գործարքներն են Ռուսաստանի հետ համարվում օրինական: Այսինքն խոսքը գնում է ՌԴ-ԵՄ էներգետիկ երկխոսության գործընթացում Վաշինգտոնի լիարժեք մասնակցության մասին: Այս մասին հաղորդում է «Բելառուսական նորություններ»-ը:
Ինչ վերաբերում է «Նաբուկո»-ին, ապա նա ասել է, որ այդ նախագիծը կենսական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության եւ աղբյուրների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից: Մորնինգսթարի խոսքով, այստեղ շատ կարեւոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան համաձայնության գալ գազի գնի ու մատակարարումների վերաբերյալ: «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան չկարողանան պայմանավորվել, էներգետիկ ընկերությունները եւ մասնակից երկրները կսկսեն այլ ուղիներ փնտրել: Այդ այլընտրանքը կարող է լինել Սեւ ծովի հատակով անցնող „Սպիտակ հոսք“-ը: Պետք է աշխատել բոլոր այլընտրանքների ուղղությամբ եւ մենք աշխատելու ենք: Սակայն առաջնահերթ ջանքերը պետք է ուղղվեն Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ հասկացողություն գտնելուն: Դրա շնորհիվ Թուրքիան կվերածվի շատ ուժեղ տարանցիկ երկրի»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ «Նաբուկո»-ի համար գազի այլ մատակարարներ կարող են լինել Իրաքն ու Թուրքմենստանը, իսկ ահա ԱՄՆ-ը չի ցանկանում այդ շարքում տեսնել Իրանին:
17:38 / 17.03.2010
17:40 / 16.03.2010
11:36 / 16.03.2010
20:07 / 19.03.2010
20:05 / 19.03.2010
20:03 / 19.03.2010
19:48 / 19.03.2010
18:47 / 19.03.2010
18:28 / 19.03.2010
18:24 / 19.03.2010
18:06 / 19.03.2010
18:04 / 19.03.2010
17:58 / 19.03.2010
17:56 / 19.03.2010
17:54 / 19.03.2010
17:52 / 19.03.2010
17:40 / 19.03.2010
17:26 / 19.03.2010