ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգությունն է հայտնել շարունակական գնաճի կապակցությամբ
Հայաստանի վարչապետ. Թուրքիայից հայերի արտաքսման մասին Էրդողանի հայտարարությունը հիշեցնում է մեզ Ցեղասպանությունը
Սառեցված հակամարտությունների, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը բխում է բոլորի, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի շահերից: Այդ մասին հայտարարել է Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Սամուել Զբոգարը՝ ելույթ ունենալով նախօրեին՝ նոյեմբերի 18-ին, Կոմիտեում Սլովենիայից Շվեյցարիային նախագահությունը հանձնելու արարողությունից հետո կազմակերպված ասուլիսում:
«Նախ ես պիտի ասեմ, որ բոլոր սառեցված հակամարտությունները, մասնավորապես՝ ղարաբաղյանը, պետք է իրենց լուծումը գտնեն մոտ ապագայում: Դա բխում է բոլորի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի շահերից: Մենք դա հասկացանք նախորդ տարվա ռուս-վրացական պատերազմից հետո»,- ասել է Զբոգարը՝ եւ հավելել, թե սառեցված հակամարտությունը կարճ ժամկետում կարող է շիկանալ, ինչն ավելի վտանգավոր է:
Ըստ Զբոգարի, թեեւ ԵԽ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին, եւ դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, Խորհուրդը կարող է շատ բան անել «երկու երկրների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացի արագացման համար, նաեւ աջակցել միջտարածաշրջանային համագործակցությանը Հարավային Կովկասում»: «Ընդ որում, առաջին հերթին լուծման ուղիները պիտի փնտրեն իրենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը»,- հայտարարել է Սամուել Զբոգարը:
Խոսելով «Արեւելյան գործընկերության» մասին՝ Զբոգարը նկատել է, թե այն նպատակ ունի սերտ համագործակցություն հաստատել ԵՄ ու մասնակից երկրների միջեւ: «Մենք այդ երկրներից բարեփոխումներ եւ զարգացում ենք ակնկալում: Իմ նշած արժեքավոր միջոցները կարող են անուղղակի օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին»:
21:35 / 17.03.2010
20:26 / 17.03.2010
20:11 / 17.03.2010
19:48 / 17.03.2010
19:29 / 17.03.2010
19:11 / 17.03.2010
19:01 / 17.03.2010
18:57 / 17.03.2010
18:46 / 17.03.2010
18:39 / 17.03.2010
18:36 / 17.03.2010
18:33 / 17.03.2010
18:25 / 17.03.2010
18:23 / 17.03.2010
18:15 / 17.03.2010