Լիտվայի ԱԳ նախարար Վիգաուդաս Ուշացկասը կայցելի Հայաստան
15:04 / 19.11.2009

Նոյեմբերի 20-21-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարար Վիգաուդաս Ուշացկասը (Vygaudas Ušackas):

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում նախատեսվում են նախարար Վիգաուդաս Ուշացկասի հանդիպումները Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի , ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: Նախարար Ուշացկասը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:

Նախարարներ Նալբանդյանի եւ Ուշացկասի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 15.30, որից հետո տեղի կունենա ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: