
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ջանքերը հակամարտությունը խաղաղ, բանակցային գործընթացով հանգուցալուծելու գործում: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքի հետ հանդիպմանը:
Հայաստանի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նաիրա Զոհրաբյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները, ինչը հաշվի առնելով հույս է հայտնել, որ նման բարձր որակական հարաբերություններ կարող են հաստատվել նաեւ տնտեսական ոլորտում:
Մեկ անգամ եւս շեշտելով ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը՝ հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ջանքերը հակամարտությունը խաղաղ բանակցային գործընթացով հանգուցալուծելու գործում: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` հանձնաժողովի նախագահը կրկին անգամ վերահաստատել է, որ հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը առանձին գործընթաց է եւ որեւէ աղերս չունի ԼՂ հարցի կարգավորման հետ, ինչը, ըստ հանձնաժողովի նախագահի, բազմիցս փաստել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության հարցերին, Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է որդեգրած քաղաքականությանը եւ կողմ է տարբեր խնդիրների շուրջ տարածաշրջանային համագործակցությանը, չնայած այն հանգամանքին, որ դրանք հետեւողականորեն խոչընդոտվում են հարեւան Ադրբեջանի կողմից:
20:16 / 10.03.2010
17:50 / 10.03.2010
15:57 / 10.03.2010
20:27 / 10.03.2010
20:20 / 10.03.2010
20:16 / 10.03.2010
19:34 / 10.03.2010
19:08 / 10.03.2010
18:48 / 10.03.2010
18:46 / 10.03.2010
18:39 / 10.03.2010
18:27 / 10.03.2010
18:16 / 10.03.2010
18:13 / 10.03.2010
18:12 / 10.03.2010
18:05 / 10.03.2010
18:02 / 10.03.2010
17:50 / 10.03.2010