Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիր կգործի
Նախընտրական ֆալշստարտ Հայաստանում կամ ինչ-որ մեկի նյարդերը տեղի տվեցին
Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու գործընթացի ձգձգումը կապված է ԱՄՆ Կոնգրեսում նրա թեկնածությունն անցկացնելու դժվարությունների հետ: Այդ մասին հաղորդել է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: Դրա հետ մեկտեղ, աղբյուրի փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն վաղուց համաձայնություն է տվել Բրայզայի թեկնածությանն այդ պաշտոնում, եւ Ադրբեջանի բաց դժգոհությունը այդ հարցի ձգձգման կապակցությամբ դրա ապացույցն է:
Այդ կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել նաեւ վերջերս ԱՄՆ-ում գտնված Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Շատ փորձագետներ կարծում են, որ ձգձգման պատճառը Բրայզայի ոչ ժողովրդականությունն է, հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո: Կոնգրեսմեններն այդ շրջանի անհաջողությունները կապում են Կովկասի հարցերով զբաղվող դիվանագետների հետ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ԱՄՆ Պետքարտուղարությունը դադարեցրել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը հաստատելու ընթացակարգը: Որպես ձգձգման հնարավոր պատճառներից նշվում էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահի կնոջ՝ Զեյնո Բարանի գործունեությունը։
Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզան մինչեւ այս տարվա սեպտեմբեր զբաղեցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը եւ միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականն էր: Ներկայումս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնը զբաղեցնում է Թինա Քեյդենաուն, իսկ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը` Ռոբերտ Բրադկեն: Արդեն ամիսներ շարունակ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Բրայզան նշանակվելու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Ինքը՝ Բրայզան, այս կապակցությամբ նշել էր, որ իրեն հարազատ է Հարավային Կովկասը եւ ինքը կողմ կլիներ աշխատել այստեղ:
19:38 / 16.03.2010
19:35 / 16.03.2010
19:24 / 16.03.2010
19:20 / 16.03.2010
19:18 / 16.03.2010
19:08 / 16.03.2010
19:01 / 16.03.2010
18:51 / 16.03.2010
18:45 / 16.03.2010
18:42 / 16.03.2010
18:40 / 16.03.2010
18:35 / 16.03.2010
18:32 / 16.03.2010
18:23 / 16.03.2010
18:19 / 16.03.2010