Ադրբեջանը Եվրամիությանը սպառնում է գազի ուղղությունը փոխել դեպի Ասիա
20:15 / 19.11.2009

Ադրբեջանը պատրաստ է բնական գազը վաճառել Ասիական երկրներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Dunya կայքէջը։

Ադրբեջանը ճնշում է գործադրում Եվրամիության վրա՝ արագացնելու Ադրբեջանում արդյունահանվելիք բնական գազի տեղափոխման համար համաձայնագրերի կնքումը։

Ադրբեջանական նավթային պետական ընկերության-ի (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ եթե Եվրամիության որոշումը երկար տեւի՝ Կասպյան ավազանի ամբողջ գազը Ադրբեջանը կուղղի Ասիա։ Նա նշել է, որ սա բավականին լուրջ որոշում է։