Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քննարկվելու է մեկ շաբաթից
Բաքուն դրական է գնահատում Երեւանի կողմից Մադրիդյան սկզբունքների ընդունումը
Փախստականների վերադարձի հարցը ԼՂՀ, կարող է քննարկվել միայն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումից հետո։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Ադրբեջանի կողմից համոզմունք է հայտնվել, որ կողմերը քննարկում են փախստականների վերադարձի հարցը ԼՂՀ, բայց ես կրկնում եմ այն, ինչ ավելի վաղ եւս հայտարարել եմ. այդ հարցն այսօր չի քննարկվում»,- նշել է նա։ Նախարարի խոսքով, այդ հարցը կարող է քննարկվել միայն այն բանից հետո, երբ անվտանգության համապատասխան երաշխիքներ կլինեն։ Նա հստակեցրել է, որ նկատի ունի ավելի լայն համատեքստը, հատկապես՝ 400 հայազգի փախստականների վերադարձի հարցը։
Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները եւս բազմիցս հայտարարել են, որ ըստ սեղանին դրված փաստաթղթի սկզբում պետք է վերադարձվեն տարածքները, հետո վերադառնան փախստականները, որից հետո միայն տարիներ անց պետք է որոշվի ԼՂ կարգավիճակի հարցը: Սակայն, վերջին շրջանում հայկական կողմը կոշտացրել է իր դիրքորոշումը եւ առաջին պլան է մղել ԼՂ կարգավիճակի հարցը:
20:07 / 19.03.2010
20:05 / 19.03.2010
20:03 / 19.03.2010
19:48 / 19.03.2010
18:47 / 19.03.2010
18:28 / 19.03.2010
18:24 / 19.03.2010
18:06 / 19.03.2010
18:04 / 19.03.2010
17:58 / 19.03.2010
17:56 / 19.03.2010
17:54 / 19.03.2010
17:52 / 19.03.2010
17:40 / 19.03.2010
17:26 / 19.03.2010