Հայ-թուրքական արձանագրությունները արդեն ՍԴ-ում են
12:08 / 21.11.2009

Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն արդեն 4 օր է, ինչ գտնվում են Սահմանադրական դատարանում: Այս մասին տեղեկացրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը: Նրա ներկայացմամբ, հայ–թուրքական արձանագրությունների քննության ընդունման ժամկետը պետք է որոշվի առաջիկա 20 օրերի ընթացքում գումարվելիք լիագումար նիստի ժամանակ։ Եթե հնարավոր չլինի ընդհանուր համաձայնության գալ, հարցը կարող է ևս 10 օր հետաձգվել: Բոլոր դեպքերում, առաջիկա մեկ ամսում այս խնդրի առնչությամբ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, ըստ որի կամ դրանք պետք է հետ վերադարձվեն, կա՛մ քննություն նշանակվի և որոշվի դրանց սահմանադրականությունը: