Շավարշ Քոչարյան. Մինչև համաձայնություն չլինի ԼՂ կարգավիճակի հարցում, անհնարին է Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքների վերացումը
Star. Եթե Հիտլերը թուրք լիներ՝ հրեաների Հոլոքոստն էլ կհերքեինք
Մյունխենում՝ Ֆրանսիայի հյուպատոսի նստավայրում, ավարտվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ բանակցությունները։ Ինչպես հայտնում են բանակցություններին մոտ գտնվող աղբյուրները,կայացել է նաեւ երկու երկրների արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։
Համաշխարհային ԶԼՄ-ները լուսաբանել են Մյունխենում կայանալիք հանդիպման նախաշեմին Իլհամ Ալիեւի կտրուկ հայտարությունների ազդեցության տակ տեղի ունեցած հանդիպումը։ Մասնավոապես, Euronews հեռուստաալիքն իր ռեպորտաժը վերնագրել է հետեւյալ կերպ՝ «Վերջին հնարավորությունը Ղարաբաղի համար»։ Աղբյուրը հավաստում է, որ Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված Մայնդորֆյան հռչակագիրը արդյունքներ չի տվել՝ մեջբերելով Իլհամ Ալիեւի խոսքերը, ով հայտարարել էր, որ եթե մյունխենյան հանդիպումը ադյունքներ չտա, Բաքուն կարող է դուրս գալ բանակցային գործընթացից։ Բացի այդ, Euronews-ը ուշադրություն է դարձրել նաեւ Ալիեւի՝ խնդրի հնարավոր ուժային ճանապարհով լուծման հայտարարության վրա։ Նմանօրինակ ռեպորտաժներ են պատրաստել նաեւ Reuters-ը եւ BBC-ն։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ պետական հումանիտար համալսարանի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, նշել էր, որ Ղարաբաղում պատերազմ կսկսվի այն դեպքում, եթե դադարի գործել կողմերից մեկի ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ռացիոնալ մտածողության համար։ Նրա խոսքով, Ղարաբաղում պատերազմի նախաձեռնությունը մեծ եւ անհաջող արկածախնդրություն կլինի, որին Ադրբեջանի նախագահն, ամենայն հավանականությամբ, չի գնա, քանի որ ի տարբերություն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, նա ռացիոնալ գործիչ է։ Փորձագետն ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրավիճակն այժմ հավասարակշռված է. ոչ Արեւմուտքը, ոչ Ռուսաստանը չեն սատարում կողմերից որեւէ մեկին։ «Ռազմական գործողությունների նախաձեռնությունն Ադրբեջանի կողմից քիչ հավանական է, քանի որ Ալիեւի հռետորությունն, ավելի շուտ, դիվանագիտական քայլ է»,- հայտարարել էր Մարկեդոնովը։
21:29 / 15.03.2010
21:10 / 15.03.2010
21:04 / 15.03.2010
20:37 / 15.03.2010
19:57 / 15.03.2010
19:21 / 15.03.2010
19:15 / 15.03.2010
19:05 / 15.03.2010
18:50 / 15.03.2010
18:44 / 15.03.2010
18:37 / 15.03.2010
18:34 / 15.03.2010
18:26 / 15.03.2010
18:15 / 15.03.2010
17:55 / 15.03.2010